Հայաստան

Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ

Սրճարանի մատուցողները մանրամասներ են հայտել Հակոբ Արշակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպից։

Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպից։ Տեսանյութում երևում է, որ Արշակյանը կնոջ հետ սրճարանում ընդմիջում է անում, երբ լրագրողը տեսախցիկը միացրած մոտենում է նրան և հարցեր տալիս։

Կայքը նշում է, որ առանձնազրույց է ունեցել սրճարանի մատուցողների հետ, որոնք մանրամասներ են ներկայացրել։

«Լրագրողը հարցեր էր ուղղում նախարարին, թե մեր հարկատուների հաշվին ինչո՞ւ եք այս ժամին այստեղ գտնվում, նախարարն էլ կուլտուրական պատասխանում էր, թե կնոջս հետ եմ, այստեղ այն տեղը չէ, որ ձեր հարցերին պատասխանեմ, թողեք մի քանի րոպե կնոջս հետ ընդմիջումս վայելեմ»,– պատմել են նրանք:

Սրճարանի աշխատակիցների խոսքով` լրագրողը իրենն է պնդել և ինչ-որ արտահայտություններ է արել հաճախորդին, ինչն էլ հունից հանել է նախարարին։

Հիշեցնենք` այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Թիվ 1

Recent Posts

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

2 hours ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

2 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

3 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

3 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

3 hours ago