Փետրվար ամսին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դատախազությանը տեղեկություն էր տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչներին հատկացվող սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախարարությանը փոխանցված փաստաթղթերում անճշտությունների վերաբերյալ:
ԱՀ դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առերևույթ պաշտոնեական փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ թվով տասը նյութ է փոխանցվել ԱՀ ոստիկանությանը՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…