Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քաղաքական կոնսեսուսից հետո երկրում լարվածությունը նվազել է: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով շրջանառության մեջ դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին՝ Մարուքյանն ասաց, որ այն «հում է», և իրենք առաջարկում են չընդունել այն և արտահերթ խորհրդականական ընտրություններն անցկացնել գործող օրենսգրքով:
«Երբ ընտրություններին պատրաստվելու համար շատ կարճ ժամկետ է սահմանված, չի կարելի փոխել խաղի կանոնները: Նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է խորացնել ճգնաժամը երկրում»,- ընդգծեց նա:
Խոսելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցելու մասին՝ ԼՀԿ նախագահը նշեց, որ այդպես կուսակցապետն է ընտրելու պատգամավորներին, այլ ոչ թե ժողովուրդը, այլ կերպ ասած՝ ժողովուրդն ընտրելու է լիդերին, բայց չի ընտրելու պատգամավորներին, որոնք մանդատ են ստանալու: Նա առաջարկում է ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, բայց բաց ցուցակով:
Մարուքյանը կարծում է՝ համամասնական ընտրակարգի դեպքում պատգամավորի թեկնածուների մեծ մասը լինելու է երևանաբնակ, և Հայաստանի համայնքները խորհրդարանում հնարավոր է՝ ներկայացված չլինեն:
ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ եթե «Իմ քայլը» խմբակցությունը, այնուամենայնիվ, Ընտրական օրենսգիրքը բերի և ընդունի, ապա այդպիսով կչեղարկվեն ձեռք բերված պայմանավորվածությունները, նաև կասկածի տակ կդրվի ընտրությունների լեգիտիմությունը:
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…
Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…
Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…
2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ…
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի…