Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչներն ու աշխատակիցները բողոքում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ծերանոցի տնօրեն Վահան Զուրաբյանին տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ: Մարտի 22-ին կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում տուն-ինտերնատի բնակիչները նշում էին նաև, որ լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը Նորքի տուն-ինտերնատի հետ միավորման նախագիծ, ինչին իրենք նույնպես դեմ են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միավորման լուրն իրականությանը չի համապատասխանում: Նա նաև նշեց, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի ղեկավար ժամանակավոր նշանակվել է Կոլյա Մակարյանը, սակայն դեռ պետք է մրցույթ հայտարարվի տնօրեն նշանակելու համար:
«Ասում են, որ մեր տնօրենի պաշտոնավարման ժամկետն անցել է, այդ պատճառով նոր տնօրեն են նշանակել: Մենք պահանջում ենք նորանշանակ տնօրենից, որպեսզի ինքը կամ հաստատի, կամ հերքի լուրը՝ երկու ինտերնատի միավորման մասին, բայց նա ասում է, որ ոչնչից տեղյակ չէ»,- նշում էին տուն-ինտերնատի բնակիչները:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները դեմ են միավորմանը, քանի որ ըստ նրանց, անհնար է մի սենյակում ապրել մի քանի հոգով, և կառույցների միավորման դեպքում հենց այդպես էլ լինելու է: Բնակիչները նշում էին, որ ընդհանուր առմամբ 17 հոգի հացադուլ է անում, անգամ ցուցակ են կազմել, սակայն նախարարությունից այս լուրը ևս հերքում են:
Տնօրենի պաշտոնակատար Կոլյա Մակարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը տուն-ինտերնատների միավորման լուրին տեղյակ է այնքանով, որքանով կարդացել է մամուլում:
Պատասխանելով հարցին՝ արդյոք ինքն արդեն կորոնավիրուսի թեստ հանձնել է, թե ոչ, ասաց, որ դեռ չի հանձնել, քանի որ եկած պահից դրսում է և զրուցում է թե տուն-ինտերնատի բնակիչների, թե լրագրողների հետ:
«Ազատման դիմում գրած աշխատողների հետ կզրուցեմ, որպեսզի հասկանամ խնդիրը: Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ դառնալու ենք կոլեկտիվ, մեկ թիմ: Ես չեմ եկել «գլխատելու», եկել եմ եղածն էլ ավելի բարելավելու»,- ասաց Մակարյանը:
Բնակիչների հետ հանդիպման ժամանած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ իրենք գնում են համայնքահեն ծառայությունների ներդրման:
«Այդ ամենը չի նշանակում, որ այդ երկու տուն-ինտերնատը միաձուլելու և փակելու ենք: Հերթերում սպասող նոր տատիկ-պապիկների համար ստեղծելու ենք փոքր տների մոդել, որտեղ կտեղավորենք նրանց: Նորքի տուն ինտերնատի շենքը չի վաճառվելու, չկա նման բան»,- ասաց Ստեփանյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը նշեց, որ գերատեսչության ենթակայության տակ կա ձեռքբերված 3 տուն, որոնք շահագործման հանձնված չեն եղել:
«Այնտեղ պետք է վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ տարվեն: Երկուսը նախագծանախահաշվարկային փուլում են, մեկն էլ՝ շինարարության: Ըստ անհրաժեշտության դրանք ևս կհանձնվեն շահագործման: Մեկ շենքում կտեղավորվի 8-12 տարեց»,- ասաց Մանուչարյանը և հավելեց, որ այդ փաստը դեռ չի նշանակում, որ մյուս շենքերը դատարկվելու են:
Այդ երեք շենքը Արմավիրի մարզի Մրգաստան և Ակնաշեն գյուղերում են, ինչպես նաև Արարատի մարզի Գեղանիստ գյուղում:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…