Մարտի 24–ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարինշվում է «Ժամանակը չի սպասում» կարգախոսով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Օրվա հիմնական խորհուրդն է համաշխարհային հանրության, գործադիր իշխանությունների, առողջապահական ոլորտի աշխատողների և բնակչության տարբեր խավերի ուշադրությունը հրավիրել տուբերկուլոզի գլոբալ համաճարակին` հիվանդության նոր դեպքերի և մահացության կրճատմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրելով:
Տուբերկուլոզը սոցիալական բնույթի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը «Mycobacterium tuberculosis»-նէ: Այն տարածվում է օդային ճանապարհով՝ թոքերի կամ շնչուղիների մանրէազատ տուբերկուլոզով հիվանդմարդուց, ով հազալիս, խոսելիս կամ փռշտալիս արտազատում է վարակիչ փոքրիկ, 1-5 միկրոն չափերովկաթիլներ, որոնք էլ կարող են օդում մնալ մի քանի ժամ:Երկրագնդի բնակչության մոտ 1/4-ը վարակված է տուբերկուլոզով, և նրանց1/10-րդի մոտ կյանքի ընթացքում զարգանում է ակտիվ տուբերկուլոզ:
Տուբերկուլոզի դեմ պայքարը ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, որտեղ առանցքային են կանխարգելումը,հիվանդության վաղ հայտնաբերումը, արդյունավետ բուժումը և հարբժշկական միջոցառումները՝աջակցելուհիվանդին և ընտանիքին` հիվանդության բուժման երկար, երբեմն մինչև 2 տարի տևողությամբ ճանապարհ անցնելու համար:
Վերջին տարիներին մեր երկրում իրականացված հակատուբերկուլոզային արդյունավետ համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դարձել կանգնեցնել և նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը՝2020 թվականին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել էհիվանդության 13.3 դեպք (2010-ի հետ համեմատ նվազել է շուրջ 4 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 37%-ով):
2020 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 1.5 (2010 թվականի համեմատ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 1,7%-ով):
2020 թվականը մարդկության համար լուրջ մարտահրավեր էր պատրաստել: COVID-19-ի` կորոնավիուսային հիվանդության (COVID-19)համավարակըվտանգներ ու սպառնալիքներ առաջացրեցտուբերկուլոզային ծառայությունների իրականացման ճանապարհին՝համաշխարհային մակարդակով ազդելով տուբերկուլոզային դեպքերի հայտնաբերման, բուժման կազմակերպման վրա:Մեր փորձը տուբերկուլոզով պացիենտներիշրջանում COVID-19 համավարակի վերաբերյալ առայժմ սահմանափակ է, և հնարավոր չէ կանխատեսել հիվանդության ընթացքն ու հնարավոր բոլոր ելքերը:Սա հիմք էկորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և վարակի ռիսկերը նվազեցնելու նպատակով համալիր միջոցառումների և տեղեկացվածության բարձրացման,ինչպես նաև գիտական հետազոտություններ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը․
«Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Տուբերկուլոզը շարունակում է մնալ ամենամահաբեր վարակիչ հիվանդությունը ցածր ու միջին եկամտային մակարդակով երկրներում։ Աշխարհում ամեն օր տուբերկուլյոզից մահանում է 4000 մարդ, որից 700-ը երեխաներ են։ Սա նշանակում է, որ ամեն րոպե 3 հոգի մահանում է տուբերկուլյոզից։
Նոր կորոնավիրուսի հետևանքով խաթարվել են տուբերկուլոզի ախտորոշման, կանխարգելման ու բուժման ծառայությունները։ Ըստ կանխատեսումների համավարակը կարող է ի չիք դարձնել այդ ոլորտի մոտ 8 տարվա առաջընթացը։ Պաշտպանե՛ք ինքներդ ձեզ և ձեր շրջապատին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…