Կրթություն

Կառավարությունը դեմ է ԼՀԿ-ի՝ ուսումնարանում սովորողներին տարկետում տրամադրելու առաջարկին

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական ծրագրով սովորող և պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին ևս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու և ավարտելու ուսումը:

Գործող օրենքով տարկետման իրավունքը տրվում է հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողներին, որն, ըստ Աննա Կոստանյանի, խտրական վերաբերմունք է:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ հաշվի առնելով զորակոչային խնդիրները՝ Կառավարությունը նախագծին դեմ է և տվել է բացասական եզրակացություն՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով իրականացնել փոփոխություններ վերջին կուրսում սովորողների վերաբերյալ:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանն ԱՄՆ-ի հետ կքննարկի առևտրային սահմանափակումները

Չինաստանը ԱՄՆ-ի հետ կքննարկի առևտրային սահմանափակումները։ Չորեքշաբթի Չինաստանի պատվիրակությունը նախատեսում է համապատասխան հանդիպում անցկացնել ԱՄՆ…

13 minutes ago

Դուք վունդերկինդների խմբակցությունն եք. վարչապետը՝ ընդդիմությանը

«Դեղ խմելու մեջ ամոթալի բան չկա։ Առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել։ Ճիշտն ասած՝…

37 minutes ago

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում թոշակների բարձրացման խնդրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում թոշակների բարձրացման խնդրին․ «Կենսաթոշակների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի…

53 minutes ago

ԱՄՆ-ի պատվիրակությունը շատ ուշադիր լսեց մեզ. Կարասին

ԱՄՆ-ի պատվիրակությունը Էր Ռիադում բանակցությունների ընթացքում ուշադիր լսել է ռուսական պատվիրակությանը, տեղեկացրել է միջազգային կոմիտեի…

1 hour ago

ՀԾԿՀ-ն 10 մլն դրամի չափով տուգանել է ՀԷՑ-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ 10 մլն…

1 hour ago

Սահմանին կրակոցները Հայաստանի ուղղությամբ չեն. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հնչած կրակոցներին։ Նա նշել է, որ…

1 hour ago