Հայաստան

ՊԵԿ նախագահն անդրադարձավ Վլադիկավկազի շրջանում կուտակված շուրջ 700-800 հայկական բեռնատարներին

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, նշեց, որ եղանակի պատճառով Վլադիկավկազի շրջանում շուրջ 700-800 հայկական բեռնատարներ են կուտակվել, իսկ վարորդները մնացել են անպաշտպան: Նրանք Բաբաջանյանին տեղեկացրել են, որ ՀՀ ներկայացուցիչը միայն հեռախոսով է կապվել իրենց հետ:

Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ եղանակով պայմանավորված Վերին Լարսի անցակետը վերջին օրեին աշխատում է շատ մեծ կուտակումներով:

«Եվ այո, այնտեղ կան խնդիրներ: Մի վարորդի մոտ գումարն է վերջացել, մյուսի մոտ՝ սնունդը: Ձեր նշած 700 վարորդները, բնականաբար, ֆիզիկապես գտնվում են շատ տարբեր տարածքներում և մեր ներկայացուցիչը ուղղակի մեծ ցանկության հնարավորություն չունի 700 վարորդի հանդիպել»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ ներկայացուցիչը օրը 2-3 անգամ կապի մեջ է լինում իր հետ և զեկուցում է օպերատիվ իրավիճակը: «Իրավիճակը իմ անմիջական հսկողության ներքո է, ես ամեն օր մի քանի անգամ հետաքրքրվում եմ այնտեղի իրավիճակով, և մեր ներկայացուցիչը հնարավորության սահմաններում փորձում է օգնել յուրաքանչյուր հայ վարորդի՝ խնդիրը լուծելու, իսկ թե մեկի մոտ սնունդն է վերջացել, մյուսի մոտ՝ գումարը, կարծում եմ՝ հարցը ՊԵԿ-ին ուղղված չէ»:

Թիվ 1

Recent Posts

Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը. Էրդողան

Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…

1 hour ago

ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…

2 hours ago

Թուրքիայում շարունակվում են բողոքները

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…

3 hours ago

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

4 hours ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

5 hours ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

5 hours ago