Քաղաքականություն

Մակրոնի հայտարարություններն անընդունելի են. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին, գրում է ermenihaber-ը:

Մակրոնը «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: Նա նաև հայտնել էր, որ 2020թ. աշնանը երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը որդեգրել էր ստի քաղաքականությունը, որը տարածում էր իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով:

Աքսոյն անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները ԵՄ գագաթաժողովից առաջ արված հարցազրույցում: Նրա համոզմամբ, դրանք դեմ են երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններին:

«Թուրքիան թե՛ իր վարած տարածաշրջանային քաղաքականությամբ, թե՛ ԵՄ անդամ երկրների հետ ձևավորած երկկողմ հարաբերություններով շարունակելու է ազդեցություն և ամենամեծ ավանդն ունենալ Եվրոպական մայրցամաքում, ՆԱՏՕ-ում ու անդրատլանտյան հարաբերություններում»,-նկատել է խոսնակը:

Ինչ վերաբերում է Մակրոնի այն հայտարարությանը, որ Թուրքիան Ֆրանսիայում կայանալիք ընտրություններում «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», Աքսոյն ասել է. «Այդ երկրում մոտ 800 հազարից ավել թուրք է ապրում, և հասարակության բարօրությունից ու ներդաշնակությունից բացի՝ Անկրան որևէ օրակարգ չունի Ֆրանսիայի ներքին քաղաքականության մեջ»:

Թիվ 1

Recent Posts

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

10 minutes ago

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

27 minutes ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

50 minutes ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

16 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

18 hours ago