Քաղաքականություն
29.03.2021

Շարունակում ենք վառել դրոշներ

Շարունակում ենք վառել դրոշներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի շրջանակներում թշնամիների մասին հնչեցրած մտքերը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրայինի եթերում արված հայտարարությունները՝ Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ անելու մասով, հանրային քննարկումների կիզակետում են։ Հայտարարությունները պատճառ են դարձել, որ ՀՅԴ ակտիվիստներն այսօր կրկին այրեն Թուրքիայի դրոշը ԱԽ շենքի առաջ և իրենց անհամաձայնությունն արտահայտեն՝ դեռևս անորոշության քողով պատված հետագա գործընթացների և շփումների վերաբերյալ։

Իհարկե, Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հեռանկարն ունի բազմաթիվ նրբություններ, սակայն նկատենք, որ ներկայիս վարչակազմն առաջինը չէ, որ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ, ի վերջո չմոռանանք Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային ձախողված դիվանագիտության», վերջինիս նախաձեռնությամբ սկսված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Ցյուրիխյան արձանագրությունների մասին։ Իսկ կարմիր դրոշ վառող Դաշնակցությունը հենց այդ վարչախմբի հետ կոալիցիոն կառավարություն է կազմել և, ըստ էության, անմասն չի մնացել վարվող արտաքին քաղաքականությունից։

 Ասածս ի՞նչ է՝ բանակցություններ սկսելու փորձեր եղել են բոլոր ժամանակներում և մատնանշել միայն այս իշխանություններին ազնիվ չէ։ Հատկապես եթե ընդգծենք, որ ներկայում Հայաստանը վտանգավոր մարտահրավերների առաջ է կանգնած և տարածաշրջանում խաղաղության հաստատման խիստ անհրաժեշտություն կա։

 Այո՛, շատ կարճ ժամանակ է անցել 44-օրյա պատերազմից, որը վկայեց՝ Թուրքիան չի հրաժարվել իր դարավոր հայատյացությունից և շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը եղբայրական Ադրբեջանի հետ ուս ուսի տված։ Բայց ոչ ոք չի խոսում բարեկամական հարաբերություններ հաստատելուց, պարզապես կրած պարտությունը հստակեցրեց՝ մենք այլևս պարտավոր ենք իրողություններին սթափ գնահատական տալ և իրականում ժամանակ էլ չունենք ցավի մեջ տապակվելու կամ անդրդվելի կեցվածքով հանդես գալու համար։ Մեր պատմությունից վաղուց պետք է այս դասերը քաղած լինեինք և չհասնեինք այս հանգրվանին, ավաղ այդքան իմաստություն չունեցանք և չարժևորեցինք ժամանակը…

 Միով բանիվ պարզ է դառնում՝ չենք կարող չնկատել տարածաշրջանում կատարվող վերադասավորումները, ուստի Հայաստանը պետք է ուղիղ երկխոսի նույնիսկ թշնամական Թուրքիայի հետ, քանզի եթե մենք չենք խոսում, ապա մեր փոխարեն այդ անում են այլոք՝ ի հաշիվ մեր հայրենիքի և զավակների։ Եվ բացարձակ պատահականություն չէ, որ այլոց շահերը Հայաստանում սպասարկող ուժերն արդեն ակտիվացած բորբոքում են կրքերը՝ կրկին ընդգծելով հպատակվելու իրենց պատրաստակամությունը։

Ցանկանում եմ ընդգծել՝ թշնամական վերաբերմունքը արնախում հարևանի նկատմամբ մեր գենետիկ կոդում է, սակայն ցուցադրվող ատելությունը կարող է դառնալ մեր ինքնիշխանության վերջի սկիզբը։ Միայն թե, մասնավորապես ինձ համար, անհասկանալի է, թե ինչո՞ւ են հայկական կողմից ամենաբարձր մակարդակով հայտարարություններն արվում Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ ԱՄՆ-ից գալիս են Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված հուսադրող մեսիջներ։ Վաղուց թերահավատորեն, բայց մեկ դար անց էլ գաղթի ճամփա անցած ընտանիքի ծոռը հոգու խորքում դեռ մարմրող հույս է փայփայում, որ մի օր լինելու է արժանի հատուցում և, բնականաբար, ցանկացած անզգույշ խոսք մտածելու տեղիք է տալիս։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան