Կրթություն

Մեկ տարի COVID 19-ի հետ. նախարարական բարձրաստիճան հանդիպմանը քննարկվել են համավարակի մարտահրավերները

Կայացել է «Մեկ տարի COVID-ի հետ. առաջնահերթությունը տալով կրթության վերականգնմանը՝ մեղմացնելու աղետի հետևանքները սերունդների համար» նախարարական բարձրաստիճան հանդիպումը, որի շրջանակում տեղի են ունեցել երեք զուգահեռ առցանց նստաշրջաններ: Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարարներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցող գործընկեր կառույցների բարձրաստիճան անձինք:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Բաց պահել դպրոցները, առաջնահերթություն տալ և աջակցել ուսուցիչներին» թեմատիկ քննարկմանը: Փոխնախարարը շեշտել է նմանօրինակ հանդիպումների կարևորությունը լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից` յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքն իրացնելու համար:

«2020 թվականը մեր երկրի համար լի էր մարտահրավերներով ոչ միայն COVID-19-ի, այլև սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով, որն իր ազդեցությունն ունեցավ նաև կորոնավիրուսի 2-րդ ալիքի տարածման վրա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում 2020-2021 ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 14-ին` միջգերատեսչական համագործակցության արդյունքում մշակված ընթացակարգերի և ուղեցույցների պահանջներին համապատասխան: Այդ համատեքստում նա ներկայացրել է կրթության ոլորտում համավարակի հաղթահարման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Փոխնախարարի խոսքով՝ ներկայում որդեգրվել է իրավիճակային մոտեցում. եթե դպրոցում աշխատողների և սովորողների ընդհանուր թվի 10 և ավելի տոկոսի շրջանում արձանագրվում է կորոնավիրուսային հիվանդության վարակման դեպք, ապա դպրոցն անցնում է հեռավար կրթության:

Եթե սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը, ինչպես նաև նրա ընտանիքի որևէ անդամ այդ հիվանդության ռիսկի խմբում է, ապա այդ աշակերտի համար ԿՏԱԿ-ն ուսումնական գործընթացը կազմակերպում է կենտրոնացված հեռավար ձևով:

«Այս պահին ունենք այդպիսի շուրջ 5000 սովորող: Նմանօրինակ միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս բաց պահել դպրոցները և միաժամանակ նվազեցնել հիվանդությունների տարածումը: Ինչ վերաբերում է ուսուցիչների առողջությանը և անվտանգությանը, ապա նշեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի, ինչպես նաև 65 և բարձր տարիքային խմբի ուսուցիչներին տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով»,- փաստել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ աշխատանքի չներկայացող ուսուցիչների դեպքում դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների՝ առաջացած թափուր ժամերի մասով։ Բացի դրանից՝ ուսումնական տարվա ընթացքում համավարակի հնարավոր նոր բռնկում կանխատեսելով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում՝ «Հեռավար ուսուցման հմտություններ» թեմայով, որպեսզի ապահովվի սովորողների անխափան ուսումնական գործընթացը: Ելույթի ավարտին Ժաննա Անդրեասյանը փորձի փոխանակման համար շնորհակալություն է հայտնել ներկաներին և հույս հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել այդ մարտահրավերը:

Նշենք, որ միջոցառման նպատակն էր կրթության մասով ապահովել քաղաքական երկխոսություն՝ հրատապ և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև մոբիլիզացնել գործընկերներին՝ նոր գործիքներով և գիտելիքներով աջակցելու սովորողներին, ուսուցիչներին ու քաղաքականություն մշակողներին:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

41 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago