Քաղաքականություն

Հարցվածների 31,7 տոկոսը պատրաստ է իր քվեն տալ «Իմ քայլը» դաշինքին

«Գելափ ինթերնեյշնըլ ասոցացիայի» Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ընկերության հերթական հարցման շրջանակներում քաղաքացիներն արտահայտել են իրենց վերաբերմունքը քաղաքական գործիչների նկատմամբ։

Միջինացված գնահատականներով առաջին տեղում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որ ստացել է 3,7 բալ, 2,7 բալով երկրորդ տեղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, 2,4 միավորով երրորդ հորիզոնականում է հայտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Չորրորդ հորիզոնականը 2,1 բալով կիսում են Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը, նրանց հաջորդում է Էդմոն Մարուքյանը 1,9 միավորով, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 1,6 բալ, իսկ վերջին շրջանում ակտիվ գործունեություն ծավալող Իշխան Սաղաթելյանը և միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ստացել են 1,5 բալ։ Թոփ շքերթը եզրափակում է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը իր 1,4 բալով։ Այստեղ են ասել՝ ժողովրդի սերը, բարձր վարկանիշը մի օր կա, մի օր էլ չկա։

Հարցվածների 92 տոկոսը տեղեկացված է Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին գրառումից։ Հարցման մասնակիցների 35,5 տոկոսը համոզված է, որ վարչապետի գլխավորությամբ կազմակերպված ընտրությունները կլինեն արդար և թափանցիկ, իսկ 9 տոկոսը կարծում է, որ «ավելի շուտ՝ այո», կլինեն արդար։ «Ավելի շուտ՝ ոչ» նշել են հարցվածների 9 տոկոսը, իսկ 29,9 տոկոսը գտնում են՝ միանշանակ ոչ, ընտրությունները արդար և թափանցիկ չեն կարող լինել։ Հարցին դժվարացել են պատասխանել հարցվածների 12,9 տոկոսը։

Հարցման մասնակիցների 41,2 տոկոսը միանշանակ մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին, 10,7 տոկոսը դեռ կասկածում է, բայց ավելի շուտ մասնակցելու է, 15 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցելու, իսկ 15 տոկոսը անդրդվելի է՝ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Հարցումների մասնակիցների 17,2 տոկոսը դժվարացել է այս հարցին պատասխանել։ 

Հարցվածների 31,7 տոկոսը հաջորդ շաբաթ ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ են իրենց քվեն տալու «Իմ քայլը» դաշինքին, 5,9 տոկոսը իր ձայնը տալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Բարգավաճ Հայաստանին» կընտրի հարցվածների 4,4 տոկոսը։ «Լուսավոր Հայաստանին»՝ 2,2, ՀՀԿ-ին՝ 2,4, ՀՅԴ-ին՝ 2,1 և ՀՓՇ թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ 1 տոկոսը։ Ոչ մեկին իր քվեն չի տա հարցվածների 24,6 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 20 տոկոսը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

43 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago