Սպորտ

Այս հաջողությունը մեր երկրի հաղթանակն է. Կապառոս

Վստահում եմ մեր ֆուտբոլիստներին, բայց գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում: Այս մասին Ռումինիայի հավաքականի նկատմամբ 3:2 հաշվով տոնած հաղթանակից հետո՝ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Բարդ խումբ է, խաղում ենք հավաքականների հետ, որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ նրանք զգում են, թե ինչ է նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։ Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին և ֆուտբոլիստներին։ Նրանք ամբողջ նվիրվածությամբ այս ընթացքում խաղացին, ջանք ու եռանդ չխնայեցին»,- ասել է մարզիչը։Նրա խոսքով՝ ի սկզբանե ամեն ինչ լավ կազմակերպված էր։ Երբ թիմի հետ ինչ-որ մի բան այն չէ, ժամանակ է պետք, պետք է համբերատար լինել:

«Մենք այն թիմն ենք, որը խաղում է՝ օգտագործելով ազատ գոտիները: Առաջին խաղակեսում զգացվում էր, որ թիմը բավականին հոգնած է: Մրցակիցն ավելի թարմ էր, քանի որ փոխարինել էր 6-7 ֆուտբոլիստի: Մեզ չէր բավականացնում արագությունը, սակայն երկրորդ խաղակեսում հավաքականը շատ լավ դրսևորեց իրեն: Դուրս եկավ՝ հաղթանակի հասնելու նպատակով: Մեր թիմը կարողացավ իր մեջ ուժ գտնել և դա անել»,- նշել է Կապառոսը:

Նա կրկին անգամ շեշտել է, որ չի սիրում առանձին ֆուտբոլիստների մասին խոսել, քանի որ սա ամբողջ թիմի հաղթանակն է, սակայն հավելել է, որ հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանն ուժեղ բնավորություն ցույց տվեց խաղադաշտում:

«Նա արագ կարող է կարևոր ֆուտբոլիստի վերածվել հավաքականի համար: Նույնը կարող եմ ասել Ժիրայր Շաղոյանի մասին, որն ընդունեց այդ պատասխանատվության բեռը: Դա նշան է, որ լավ հեռանկարներ ունի: Թիմային խաղն ամեն ինչից վեր է: Բոլոր այն թիմերում, որտեղ աշխատել եմ, նշանակալից հաջողությունների ենք հասել, քանի որ առաջնահերթությունը տրվել է թիմային խաղին, ոչ թե անհատական վարպետություն ունեցող ֆուտբոլիստներին:

Մենք, ունենալով մեր բացթողումները, գիտակցում ենք, որ հոգեբանորեն պետք է շատ ուժեղ լինենք ինչպես անհատական մակարդակով, այնպես էլ թիմային»,- նշել է մարզիչը: 

Թիվ 1

Recent Posts

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

7 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

19 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

45 minutes ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

57 minutes ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

1 hour ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

19 hours ago