

ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում մեջբերեց հատվածներ Էդմոն Մարուքյանի՝ 2018 թ. հոկտեմբերի 22-ի ելույթից, երբ քննարկվում էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: «Փոփոխության է ենթարկվում Ընտրական օրենսգիրքը, այն օրենսգիրքը, որը թիրախավորվել է իմ կողմից կոնկրետ, մեր կուսակցության կողմից դեռևս տարիներ առաջ, և հենց ռեյտինգային ընտրակարգը, երբ մարդիկ ցուցակների հրապարակման հարց էին բարձրացնում, ես ասում էի՝ պրոբլեմը տարածքային ռեյտինգային համակարգն է»,- Մարուքյանի խոսքը մեջբերեց Ռուբինյանը:
Նա ասաց, որ հիմա փոխում են Ընտրական օրենսգիրքը և անցնում մաքուր համամասնական ընտրակարգի, որովհետև դա իրենց հանձնառությունն է:
«Դա ոչ միայն մեր հանձնառությունն է, այլ նաև պարոն Մարուքյանի հանձնառությունն է»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ելույթին, որում նա նշել էր, որ իրենք պնդում են առաջարկը բաց համամասնական ընտրակարգ ընդունելու վերաբերյալ՝ Ռուբինյանն ասաց՝ դա հակասում է իր իսկ քաղաքական ուժի դիրքորոշմանը:
«Իր իսկ քաղաքական ուժի ներկայացուցիչը՝ պարոն Մարուքյանը, հայտարարել էր վերջերս, որ չկա շանս ընդունելու բաց համամասնական ընտրակարգ և ընտրությունները անել շուտ: Եթե պետք է դա արվի, ապա ընտրությունները կլինեն ուշ, բայց, միևնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստանը» հայտարարում է, որ իրենց սկզբունքային դիրքորոշումն է, որ ընտրությունները պետք է շուտ լինեն: Հետևաբար սա ընդհանրապես փաստարկ չէ: Այն, ինչը մենք հիմա ընդունելու ենք, ներառված է այն մեծ փաթեթում, որն ուղարկված է Վենետիկի հանձնաժողով, և որի վերաբերյալ կարծիքը կլինի: Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերները տեղեկացված են, որ մենք պատրաստվում ենք ընդունել այս փոփոխությունը»,- ասաց Ռուբինյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…