Կրթություն

ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կվերականգնվի հիբրիդային սկզբունքով

Սույն թվականի ապրիլի 1-ին կայացել է ՀՊՏՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել ուսումնական գործընթացը վերականգնել հիբրիդային սկզբունքով՝ խստիվ պահպանելով հակահամաճարակային կանոնները և հատկապես դիմակ կրելու պահանջը

Մասնավորապես.

  1. Ապրիլի 5-16-ը բակալավրիատի 1-ին կուրսի դասերը կկազմակերպվեն անցանց (առկա), իսկ 2-րդ և 3-րդ կուրսերի դասերը՝ հեռավար սկզբունքով։
  2. Ապրիլի 19-30-ը բակալավրիատի 1-ին կուրսի դասերը կկազմակերպվեն հեռավար սկզբունքով, իսկ 2-րդ և 3-րդ կուրսերի դասերը՝ անցանց սկզբունքով։
  3. Մայիս և հունիս ամիսներին 1-ին կուրսի և 2-3-րդ կուրսերի ուսումնական գործընթացի հեռավար և անցանց սկզբունքների ռոտացիան կիրականացվի 2 շաբաթը մեկ սկզբունքով։
  4. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի և երեկոյան սկզբունքով կազմակերպվող մագիստրատուրայի ուսումնական գործընթացներում փոփոխություններ չեն կատարվի. հեռավար եղանակ ընտրած կուրսերում դասերը կկազմակերպվեն հեռավար սկզբունքով, իսկ անցանց եղանակն ընտրած կուրսերում՝ անցանց եղանակով։
  5. Անցանց և հեռավար սկզբունքներով իրականացվող դասընթացները կկազմակերպվեն խստիվ՝  պահպանելով 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի համար հաստատված դասացուցակային գրաֆիկները։
  6. Ուսումնական գործընթացն անցանց և հեռավար սկզբունքով կազմակերպվող կուրսերում միմյանց հաջորդող դասընթացներ ունեցող դասախոսներին կտրամադրվեն հատուկ կահավորված լսարաններ՝ ՀՊՏՀ-ից հեռավար դասն իրականացնելու համար։
Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

34 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

54 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago