

Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։ Կողմ քվեարկեց 82 պատգամավոր, ինչը նշանակում է, որ առաջիկա արտահերթում ռեյտինգային ընտրակարգին փոխարինելու կգա համամասնական ընտրակարգը։
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը իշխող ուժի պատգամավորները հիմնավորեցին իրենց ելույթներով, ասացին՝ դրանք թույլ կտան ավելի քաղաքական ընտրություններ ունենալ, չեն առաջադրվի կասկածելի անցյալով և ներկայով թեկնածուներ։ Արուսյակ Ջուլհակյանը նկատեց՝ մեծամասնական ընտրակարգը չարիք է, «տասովչիկների ընտրական համակարգ է» և «կարված էր հանրապետականների համար»՝ նրանց իշխանությունը հավերժացնելու նպատակով։
Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ իր հերթին նկատեց՝ «կարևոր գործընթացի ստարտ ենք տալիս»։ Այս փոփոխությունների հարցում քաղաքական լայն կոնսենսուս է եղել դեռևս 2017 թվականին։ Պատգամավորը շեշտեց՝ փակ համամասնականը համապետական ընտրություններ անցկացնելու միակ ճիշտ ճանապարհն է և փոփոխություններ կատարելը հրամայական է։
Քվեարկությանը չմասնակցեցին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից դիմեց ժողովրդին՝ պարզաբանելով, որ «շահարկելով ժողովրդի անունը», հերթական սխալ քայլն է կատարում իշխող մեծամասնությունը․
«Առանց ընդդիմադիր ուժերի ընդունում է Ընտրական օրենսգիրք։ ԸՕ-ն այսպես ընդունելով՝ այսօրվանից սկսած կասկածի տակ է դնում սպասվող հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Այո՛, ես պաշտոնապես հիմա հայտարարում եմ, որ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն այլևս կասկածի տակ է դրված, եթե խաղի կանոնները փոխվում են»։
Ըստ Մարուքյանի՝ այս փոփոխություններով ժողովուրդը զրկվում է պատգամավորներ ընտրելու իրավունքից, նաև՝ համամասնական ընտրակարգով իշխող ուժը ցանկանում է «կռիվը դարձնել Նիկոլ Փաշինյանի և նախկին իշխանության միջև», ինչը միշտ եղել է Փաշինյանի երազանքը։ ԼՀԿ ղեկավարը գտնում է, որ ռեյտինգայինով ժողովուրդը ստանում է քաղաքական էլիտա ձևավորելու իրավունք, իսկ այս փոփոխություններով կուսակցապետերն են որոշելու, թե ով որտեղ է լինելու։
Քրիստինե Հովսեփյան
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…