ԸՕ նոր փոփոխությունները «Իմ քայլը» դաշինքը բաժանել է երկու մասի՝ մի մասը վերաբերում է համամասնական ընտրակարգին, որն արդեն ընդունվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից և «հանձնվել է ՀՀ նախագահի դատին», իսկ մյուս հատվածի վերաբերյալ հնարավոր կլինի խոսել միայն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո։ Ըստ այդմ՝ խորհրդարանում կքննարկվի և կորոշվի, թե որ դրույթները կարող են ընդունվել այս փուլում, որոնք կհետաձգվեն։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց իմքայլական Լիլիթ Մակունցը։
«Նաև՝ այս համատեքտում պետք է հաշվի առնենք, թե որքանով են իրատեսական այդ փոփոխությունները իրականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որովհետև որևէ կերպ միտում չունենք բարդացնելու գործընթացը։ Եթե կլինեն դրույթներ, որոնք պրոցեսը կհեշտացնեն, որևէ խոչընդոտ չեն ստեղծի, ավելի կպարզեցնեն ընթացակարգերը, ապա կընդունենք դրանք, եթե՝ ոչ, ապա կթողնենք հետագայի համար»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Վերջինիս խոսքերով՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ համամասնական ընտրակարգի անցնելու մասով եղել են բազմաթիվ քննարկումներ՝ ընդհանուր եզրահանգման գալու համար, սակայն այս պահին գործընկերները նախընտրեցին չմասնակցել քվեարկությանը, և իշխող ուժը հարգում է նրանց մոտեցումները։ Մակունցը հիշեցրեց՝ համամասնական ընտրակարգին անցնելը եղել է «Իմ քայլի» հանձնառությունը և այն ներառված է եղել վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում։
«Այս ընթացքում մենք բավականին ծավալուն քննարկում ենք ունեցել ԿԸՀ նախագահի հետ, ով իր դիտարկումները ներկայացրել է ոչ միայն փաթեթում փոփոխություններ կատարելու առնչությամբ, այլև ներկայացրել է մոտեցումներ, որոնք կարող են ժամանակի առումով խնդիրներ հանդիսանալ հենց ԿԸՀ-ի համար. իրենք են ամբողջ ընտրական գործընթացը կազմակերպում։ Այն ընտրական դրույթները, որոնց շուրջ կլինի կոնսենսուս, մենք խնդիրներ չենք տեսնում»,- ընդգծեց պատգամավորը։
Լիլիթ Մակունցի համար ակնհայտ է, թե ով է գլխավորելու իրենց ուժի ցուցակը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ընտրացուցակի հաջորդ համարների մասով թիմում դեռևս քննարկումներ չեն եղել, հարցին կանդրադառնան միայն մայիսին։ Խմբակցության ղեկավարը չի բացառում, որ ընտրացուցակում կհայտնվեն նոր անուններ։
Պատգամավորը նշեց, որ իրենք հետևում են սոցիոլոգիական բոլոր հարցումների արդյունքներին, իշխող ուժը բոլոր հարցումներով առաջատար է, բայց միայն հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները կհստակեցնեն, թե որ ուժերը կհայտնվեն Ազգային ժողովում։
Քրիստինե Հովսեփյան
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…