Քաղաքականություն

Հայաստանը ցանկություն ունի Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության. Փաշինյան

Հայաստանը ցանկություն ունի Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության։ Այս մասին ապրիլի 7-ին դեպի Մոսկվա սպասվող աշխատանքային այցի նախաշեմին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը միտված է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է` հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքում ստեղծվել և գործում են (միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան՝ հայ-ռուսական երկու խմբավորում) զորքերի միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, և երկու երկրները ՀԱՊԿ-ի կազմում են, «հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից և համատեղելի, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ, սպառազինություն և զինամթերք։

Նրա խոսքով՝ Երևանը շահագրգռված է, որ սպառազինության և զինամթերքի մատակարարումը Հայաստան իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչ և Ռուսաստանի ԶՈւ-ի համար:

Հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք Հայաստանը շարունակել ռուսական զենքի, մասնավորապես՝ Սու-30ՍՄ կործանիչների և այդ ինքնաթիռների համար սպառազինության գնումները, ՀՀ վարչապետը դրական է պատասխանել։

 «Դրական կպատասխանեմ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց ձեռքբերումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»,- ասել է Փաշինյանը։ 

armeniasputnik.am

Թիվ 1

Recent Posts

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

11 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

23 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

49 minutes ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

1 hour ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

1 hour ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

19 hours ago