Քաղաքականություն

Հայաստանը շարունակելու է ՍՈՒ-30ՍՄ կործանիչների գնման գործընթացը | Վարչապետ

Հայաստանը մտադիր է Ռուսաստանի Դաշնության հետ զարգացնել ընդլայնված և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցություն, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե նախատեսում է արդյոք Հայաստանը շարունակել ռուսական զենքի, մասնավորապես, ՍՈՒ-30ՍՄ կործանիչների և դրանց համար նախատեսված սպառազինության գնումները, ՀՀ վարչապետը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ Հայաստանը խիստ շահագրգիռ է Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ ունենալ ժամանակակից և համատեղելի սպառազինություն և զինամթերք:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան ստեղծվել և գործում են հայ-ռուսական երկու խմբեր` Միացյալ զորախումբը և Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, եւ, բացի այդ, երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ են, որի ձեւաչափով ստեղծվել են նաեւ զորքեր եւ միավորված զորամիավորումներ, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգիռ է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից և համատեղելի, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ, սպառազինություն և զինամթերք:

Ձեր նշած մոդելի ինքնաթիռների վերաբերյալ նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ զինված ուժերի զարգացման ազգային ծրագրով»,- ասել է Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

12 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

23 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

50 minutes ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

1 hour ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

1 hour ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

19 hours ago