Քաղաքականություն

Սիրելի Պոզնե՛ր, փոխանցեք Պուտինին հավատարմության բազմակի երդումները

Մամուլում լուրեր են սպրդել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ահռելի գումարներ է ծախսել Վլադիմիր Պոզների հաղորդման հյուրը լինելու համար։ Ասել է, թե առաջիկա ընտրություններում մասնակցության և միմիայն «կրելու» նախապատրաստված Քոչարյանը ձուկը գլխից է բռնել՝ մոսկվաներից է սկսում իր քարոզարշավը՝ ցուցադրելով սեփական կարողությունները։

Այո՛, հենց քարոզարշավ և Կրեմլի տիրակալին հավատարմության երդումների բազմակի շռայլում, քանզի հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան Ռուսաստանին նվիրված ձոն, նաև՝ անցյալում մատուցած ծառայությունների մասին բացահայտ հիշեցում։

Եվ Քոչարյանը շատ անկեղծ էր ու ազնիվ, որովհետև եթե ռուս բարեկամներին պետք է հիշեցնել, ապա հայերս ոչ մի ձևով չենք կարողանում մոռանալ, թե իր պաշտոնավարման տարիներին որքան հավատարիմ է եղել Քոչարյանը իր սիրելի, թանկագին և անփոխարինելի ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։

Երկրորդ նախագահը, իհարկե, վերահաստատեց հավատարմությունը և ակնարկեց, որ ընտրվելու դեպքում էլ ո՛չ մի մանևրում, ո՛չ մի երկակի խաղ, ո՛չ մի դավաճանական դրսևորում կամ վեկտորի փոփոխություն չի լինելու, զի ինքը «թանկ է գնահատում ընկերությունը»։ Համոզված եմ՝ Կրեմլում լսվեց և ընդունվեց ի գիտություն։

Միգուցե կարելի էր անտեսել նախկին նախագահի՝ ամբողջ հաղորդման ընթացքում դրսևորած ռուսապաշտությունն ու ինքնագովազդը, բայց չէ, ռուսաստանյան հեռուստաալիքով վերջինս Հայաստանի իշխանություններին մեղադրեց Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը հրահրելու, բանակցությունները տապալելու մեջ, ներկայացրեց ժողովրդի խեղճությունն ու երկրի ծայրահեղ ծանր վիճակը և այս ամենի ֆոնին իր՝ որպես փրկչի, վերադարձի անհրաժեշտությունը։ Ես դեռ չեմ կողմնորոշվել, թե ինչպես բնութագրեմ այս հայտարարությունը և նախընտրում եմ մեկնաբանությունները թողնել ընթերցողներին։

Կարելի է նկատել՝ այդքան տարներ նախագահած Քոչարյանը, չունենալով արդար և թափանցիկ ընտրություններով ընտրվելու փորձ, այդպես էլ չի հասկացել մի կարևոր նրբություն՝  ընտրություններում հաղթանակ տոնելու համար պետք է խոսել, զրուցել ՀՀ քաղաքացիների հետ և ընկալելի լինել, առաջին հերթին, նրանց կողմից, ինչի մասին էր հենց Պոզների աննկատ խայթոցը։

Ի դեպ՝ ենթադրելի է, որ սոցիալական հարթակներում մեկնարկած պրիմիտիվ «Թուրքը իմ թշնամին է» ֆլեշմոբի հեղինակին պետք է փնտրել Քոչարյանին սատարողների մեջ։ Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը այս պարզունակ նախաձեռնությանն ավելի մեծ հնչեղություն տվեց՝ բարձրաձայնելով Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու վերաբերյալ իր մոտեցումները, ընդ որում՝ այնքան անհաջող հիմնավորումներով, որ ապշեցրեց նույնիսկ ծերուկ Պոզներին։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

12 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago