Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն և Կրեմլում հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վլադիմիր Պուտին – Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, կրկին ընդունել Մոսկվայում: Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, քանի որ, անկասկած, ունենք քննարկելու բաներ և՛ երկկողմ հարաբերությունների կառուցման, և՛ իհարկե ամենաակտուալ ու ամենասուր խնդրի` Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակի կարգավորման հարցը: 

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա ես չեմ թվարկի բոլորը և չեմ խոսի այն մասին, թե որքան խորն են մեր հարաբերությունները, որոնք իրոք կրում են ռազմավարական բնույթ: Չեմ թվարկի նաև բոլոր միջազգային հարթակները, որոնցում մենք համագործակցում ենք: Բայց ամեն դեպքում կարևոր եմ համարում հիշեցնել այն մասին, որ Հայաստանի տնտեսության կապիտալ ներդրումների 40 տոկոսը ունեն ռուսական ծագում:

Մենք ունենք պատկառելի առևտրաշրջանառություն: Միաժամանակ, անցած տարի տարբեր խնդիրների պատճառով, բայց առաջին հերթին, իհարկե, կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված, մենք ունենք որոշակի նվազում: Վստահ եմ, որ ամենամոտ ապագայում կարող ենք ոչ միայն վերականգնել այդ մակարդակը, այլ նաև շարժվել առաջ:

Տեսնում եմ, որ միջկառավարական հանձնաժողովը, որը մենք Ձեզ հետ ստեղծել ենք, երկկողմանի ակտիվ է աշխատում: Դուք ամենաակտիվ կերպով աջակցում եք նրա գործունեությանը, և մեր փոխվարչապետ Օվերչուկը պարբերաբար լինում է Ձեզ մոտ` Երևանում:

Բոլորովին վերջերս նրան ընդունեցիք, նա նաև Ձեզ զեկուցեց, թե ինչպես է տեսնում ամբողջ տարածաշրջանում փոխհարաբերությունների հետագիծը: Մենք բազմիցս քննարկել ենք այս թեման:

Իհարկե, ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը զարգացման համար նոր հնարավորություններ ստանա: Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր է:

Այս բոլոր խնդիրները, ինչպես նաև առկա իրավիճակին վերաբերող այլ հարցեր` զարգացման հեռանկարներով, հուսով եմ, որ մենք կկարողանանք քննարկել Ձեզ հետ այսօր` ինչպես զրույցի ընթացքում, այնպես էլ աշխատանքային ճաշի ժամանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ Մոսկվա հրավիրելու համար: Իհարկե, մենք փաստացի գտնվում ենք մշտական կապի մեջ, սակայն նման հանդիպումները շատ կարևոր են «ժամերի ճշգրտման» համար: Պայմանավորվել ենք, որ այսօր կունենանք հագեցած օրակարգ, կքննարկենք այդ թվում` ռազմավարական բնույթի հարցեր:

Իհարկե առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր գործոն է դառնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այս համատեքստում հույս ունեմ Ձեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Ձեր անձնական ավանդը մեր տարածաշրջանում կայունության ապահովման գործում, հատկապես պատերազմից հետո, Ադրբեջանի նախագահի և Ձեր հետ մեր համատեղ հայտարարությունը ստորագրելուց հետո:

Նաև ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել. դա ռազմագերների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց ցավոք մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որևէ տարակարծություն:

Շատ կարևոր է նաև մեր տեսանկյունից քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, քանի որ ցավոք խնդիրը լուծված չէ և մենք պետք է այս հարցով նույնպես խոսենք, քննարկենք` ապագայի ինչպիսի տեսլական ունենք:

Եվ իհարկե Դուք արդեն ասացիք, որ տնտեսական համագործակցության հարցերը նույնպես շատ կարևոր են մեզ համար և հույս ունեմ, որ այսօր կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր: Այս առումով այսօր ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային կայանի կառուցման հնարավորությունները:

Մենք շատ սերտ համագործակցել և համագործակցում ենք կորոնավիրուսի պանդեմիայի հակազդման գործում: Փաստացի, վաղը ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք` ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը:

Իհարկե, մենք ունենք հարցերի լայն շրջանակ, հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր կունենանք շատ արդյունավետ բանակցություններ:

Վլադիմիր Պուտին- Իհարկե, այդ բոլոր հարցերի մասին մանրամասն կխոսենք, կանդրադառնանք բոլոր թեմաներին, որոնք Դուք համարում եք անհրաժեշտ քննարկման համար, այդ թվում` պատվաստանյութը: Գրանցումը Հայաստանում արդեն ավարտվե՞լ է:

Նիկոլ Փաշինյան
 – Վաղն արդեն այն կներկրվի Հայաստան, ճիշտ է` դեռևս 15 հազար դեղաքանակ, սակայն մենք ավելի քանի մեկ միլիոնի կարիք ունենք: Ես հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանում ևս կա մեծ կարիք:

Վլադիմիր Պուտին
 – Մեզ մոտ արտադրությունն ավելանում է և խոսքը վերաբերում է բավականին մեծ խմբաքանակի մասին: Կարծում եմ կլուծենք այդ խնդիրը:

Նիկոլ Փաշինյան
 – Շնորհակալ եմ:

Վլադիմիր Պուտին
– Ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների: Արտադրության ծավալը համապատասխանում է երկրի ներքին կարիքներին, ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում պատվաստում անցնել: Սակայն նկատեմ, որ միաժամանակ արտադրութան ծավալներն ավելացել են:

Թիվ 1

Recent Posts

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

13 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

24 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

51 minutes ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

1 hour ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

1 hour ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

19 hours ago