Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ խորհրդի նիստին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, մասնակցել ԳԱԱ խորհրդի նիստին: Այն հրավիրվել է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով:

«Ինքս եմ խնդրել այս հանդիպումը, որի նպատակը շատ կոնկրետ է՝ կապված օրենքի հետ, որն այսօր իմ սեղանին է,– դիմելով նիստի մասնակիցներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Ես հանդիպել եմ գիտության և կրթության ոլորտի մի շարք գործիչների հետ, հանդիպելու եմ համալսարանական ռեկտորների ու առանձին դասախոսների հետ: Հանդիպել եմ նախարարին և, վերջնական որոշում ընդունելուց առաջ, կուզեի լսել ձեր կարծիքը»:

Նիստի ընթացքում ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և խորհրդի անդամներն իրենց մտահոգություններն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

«Կրթությունը, գիտությունը և նորարարությունը համաչափ չեն ներկայացված: Դրույթները հիմնականում վերաբերում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ: Հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները»,– ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:

Ակադեմիկոսները ներկայացրել են իրենց մտահոգող բազմաթիվ այլ հարցեր: Հանրապետության նախագահի աշխատակազմին են փոխանցվել ԳԱԱ առաջարկությունները:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել ներկայացված դիտարկումները՝ ընդգծելով, որ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները պարզապես բառեր չեն. հենց այդ ոլորտներն են մեր երկրի ապագան: Նա ուշադրություն է հրավիրել քննարկումների ժամանակ հնչած երկու հասկացության՝ հիմնավորման և ժառանգության վրա: «Գիտությունը պետք է զարգանա, 21-րդ դարում առանց նոր տեխնոլոգիաների, առանց գիտության առաջ գնալ հնարավոր չէ, -ասել է Հանրապետության նախագահը, -առավել ևս Հայաստանի նման երկրի դեպքում, որը մարդկային ռեսուրսից բացի ուրիշ ռեսուրս չունի: Ու եթե մենք փորձելու ենք վաղն ինչ-որ բանի հասնել, դա կրթության և գիտության միջոցով է լինելու: Մարդկային ռեսուրսը, գիտությունը և տեխնոլոգիաները մեր երկրի համար բացարձակ անհրաժեշտություն են: Բայց 21-րդ դարում պետք է հստակ իմանալ, թե երկիրն ինչպիսի ապագա է ունենալու 20-30 տարի հետո: Ի՞նչը պետք է զարգացնենք, որ 20-30 տարի հետո ունենանք մեր արժանապատիվ տեղը և լինենք ուժեղ պետություն: Հետևաբար, օրենքի հիմնավորումը պետք է գա գիտության և կրթության մասին տեսլականից՝ ուր ես ուզում տանել, ինչպիսի գիտություն ու կրթություն ես ուզում զարգացնել: Եվ այդ կոնկրետ ոլորտի զարգացման տեսլականը պետք է արտացոլվի օրենքի մեջ»:

Մյուս կարևոր հիմնակետը երկրի նախագահը համարել է ժառանգությունը. «Ժառանգությունը շատ էական է և չի հնանում: Ուսումնասիրելով աշխարհի լավագույն օրինակները՝ պետք է կարողանաս ստեղծել քոնը, պահպանելով մեր ունեցածը:

Մեր ամենակարևոր խնդիրներից մեկը հենց սա է՝ հաշվի առնելով ժառանգությունը, համաշխարհային փորձը, ունենալ հստակ տեսլական պետության համար, ունենալ տեսլական գիտության և կրթության զարգացման համար, և դրանից հետո հիմնավորել, թե ինչպիսի փոփոխություններ պետք է ունենանք: Մենք շատ անելիք ունենք, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago