

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց, թե ինչ ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունեցել կրթության և գիտության ոլորտում:
«Ընդունվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, ընդունվել է հանրակրթության չափորոշիչը, առաջիկայում կընդունվի նախակրթության չափորոշիչը, դեռեւս 2019 թվականից բյուջեից հավելյալ միջոցներ տրամադրեցինք գիտության ոլորտին եւ ձեռք բերվեց շոշափելի քանակով լաբորատոր տեխնիկա եւ սարքավորումներ: Այս շարքում ես առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որն արդեն մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ մենք մեր հանրակրթության համակարգում մի շատ կարեւոր գործոն ենք ներմուծելու: Այն է՝ անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու միջոցով ուսուցիչները կարող են իրենց աշխատավարձը բարձրացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, որ այս տարվա նոյեմբերից նախնական հաշվարկներով մոտ 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան։
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ մեծ թվով դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգվել այս ընթացքում.
«Վերջին երեք տարում բացվել է 60 նախակրթարան։ Այս տարի 8 ամբողջությամբ նորոգված, վերակառուցված ավագ դպրոց է շահագործման հանձնվելու։ Բացի այդ շինարարություն ենք սկսել մոդուլային դպրոցների եւ հուսով եմ, որ դրանք նույնպես շահագործման կհանձնվեն»:
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…