

Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայում համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներին։ Այդ խնդիրը լուծելու ոլորտի գրավչությունը տարատեսակ ներդրողների տեսանկյունից բարձրացնելու նպատակով նախագծով առաջարկում ենք․
☑️Թույլատրել տարբեր դասերի հասարակ (սովորական) բաժնետոմսերի թողարկումը։
☑️Ազատականացնել խոշոր գործարքների վերաբերյալ կարգավորումները։
☑️Ազատականացնել ընկերության կառավարման մարմինների իրավասությունները։
☑️Թույլատրել կանոնադրական կապիտալը վճարել ընկերության գրանցումից հետո` որոշակի ժամկետների և կարգերի պահպանմամբ և այլն։
Այս փոխությունները բխում են նաև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության, ինչպես նաև կապիտալ շուկայի բարեփոխումների ծրագրերից:
✅Նախագծերը համարվեցին անհետաձգելի և Ազգային ժողովում դրանց քննարկումը կկազմակերպվի հարցի քննարկման հատուկ ընթացակարգով:
✅Նախագիծը մշակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Adwise բիզնես և իրավաբանական խորհրդատվական ընկերության հետ համատեղ՝ համագործակցելով նաև Էկոնոմիկայի նախարարության և Կապիտալի շուկայի զարգացման աշխատանքները համակարգող խմբի անդամների հետ։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…