Քաղաքականություն

Կարևոր է, որպեսզի ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. վարչապետը՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, և շատ կարևոր է նաև այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ:

Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի:

Նաև լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ:

Նախագահ Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն պարոն վարչապետ: Մեծարգո վարչապետ, ուզում եմ ֆիքսել, կրկնել, հիշել, որ այո, մենք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում, այս ծանր սոցիալական իրավիճակում, ամենօրյա ռեժիմով ենք աշխատել: Մեզ հաջողվել է ոչ միայն լուծել առաջին կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել մեր անելիքները՝ ուղղված ապագային:

Այդ առումով նշեմ, որ բավարարված եմ նրանով, ինչ մենք միասին քննարկել ենք, որն արդեն փաստաթղթավորվում և զուգահեռ կյանքի է կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով:

Այդ համատեքստում մենք էլ ենք կարևորում Ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարևոր է նաև արձանագրել, որ ռուսաստանյան խաղաղապահներն այսօր անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են: Այդ առումով, խաղաղապահների գործունեությունը, իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի:

Թիվ 1

Recent Posts

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

8 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

20 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

46 minutes ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

58 minutes ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

1 hour ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

19 hours ago