Քաղաքականություն

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Պատգամավորների պալատի նախագահի հետ

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Լյուդովիկ Օրբանի հետ։

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Օրբանին՝ Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ նոր պատասխանատու պաշտոնում:

Քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատուկ շեշտ դնելով այն հանգամանքի վրա, որ այս տարի լրանում է Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Երկուստեք ընդգծվել է ռումինահայ համայնքի դերը՝ որպես Ռումինիայի հասարակության կարևոր մաս, որը ոչ միայն դարեր շարունակ իր նպաստն է բերել Ռումինիայի զարգացմանը, այլ շարունակում է նաև կապող օղակ հանդիսանալ երկու երկրների փոխհարաբերություններում։

Այդ առիթով ընդգծվել է խորհրդարանական համագործակցության դրական փորձը, ինչի ցայտուն օրինակ է 2019 թ. Ռումինիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, համաձայն որի հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայտարարվել է հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում կողմերը գոհունակությամբ նշել են նաև այն հանգամանքը, որ Ռումինիան ԵՄ անդամ առաջին երկրներից էր, որ 2018 թ. սկզբից սկսեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, որ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից:

Դեսպան Մինասյանը պարոն Օրբանին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը, և անդրադարձել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում մարդասիրական հարցերի արծարծման կարևորությանը։

Կողմերը հույս են հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կակտիվանա նաև երկկողմ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։

Թիվ 1

Recent Posts

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

18 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

29 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

56 minutes ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

1 hour ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

1 hour ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

19 hours ago