

Ես միշտ ասել եմ՝ Թուրքիայի հետ պետք է խոսել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները խոսել են: «Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Օզալի թաղմանը, ես, լինելով Մեղրիի պարետ, խոսում էի Նախիջևանի ներքին գործերի նախարարի հետ, պատերազմում էինք և խոսում, բա պետք է խոսենք, եթե չխոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի: Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում, դա էլ էր նորմալ»,- ասաց Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ խոսելը միշտ ավելի լավ է, քան կրակելը, իսկ թե ինչպես խոսել Թուրքիայի հետ, այդ հարցի պատասխանը, ըստ նրա, պետք է գտնի արտաքին գործերի նախարարությունը:
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…