ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է պետական գերատեսչությունների հետ միասնական հարթակների ստեղծում և այդ շրջանակում մշակվելու են ռազմավարական ուղղությունները, որոնցով առաջնորդվելու է գրասենյակը՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններին համահունչ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժողովրդագրական խնդիրներ, մասնավորապես, կրթության դերը դրանց հաղթահարման գործընթացում: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն արտահայտել է իր պատրաստակամությունն աջակցելու նախարարությանը իրականացվող բարեփոխումների և հանրակրթական չափորոշիչների մշակմանը փորձագետներ ներգրավելու հարցում։ Անդրադարձ է կատարվել միջին մասնագիտական կրթության և երիտասարդության ոլորտում առկա համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՄԱԿ-ի իրականացրած հետազոտությունները նախարարության կողմից ուսումնասիրելու հնարավորություններին` աշխատանքն առավել արդունավետ ու հետազոտահենք դարձնելու նպատակով։
ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…