Հայաստան

Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում ադրբեջանական զորքերը փոքր-ինչ տեղաշարժվել են

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից երեկ տեղաշարժվել են և հետ գնացել: Այդ մասին մեզ պատմեցին Սոթքի հանքավայրի աշխատակիցները: Նրանք խնդրեցին չհրապարակել իրենց անունները:

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նույնպես ասաց, որ լսել է այդ մասին, սակայն պաշտոնապես մեկնաբանել այդ լուրը չի կարող, քանի որ չի հասցրել համապատասխան մարմիններից ճշտել:

Hetq-ի հետ զրույցում Սոթքի հանքը  շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հաստատեց, որ նման տեղաշարժ երեկ իսկապես տեղի ունեցել է, սակայն ասաց, որ դա էական իրադարձություն չէ, քանի որ իրականացվել է երկկողմանի պայմանավորվածությունը. երկու կողմի զորքերը պետք է հետ քաշվեին, որպեսզի նրանց մեջտեղում ստեղծվեր բուֆերային գոտի: Հայկական կողմը դա անմիջապես էր իրականացրել, իսկ ադրբեջանական կողմը հապաղել էր, և միայն երեկ բոլոր սահմանակետերից 30-50 մետր ադրբեջանական կողմը ևս հետ է տեղաշարժվել: «Դա ոչ մի ռազմավարական նշանակություն չունի, ընդամենը բուֆերային գոտի է ստեղծվել, որ քիփ-քիփ չկանգնեն»,- նշեց Ռ. Գրիգորյանը:

Ռուզաննա Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այժմ աշխատում հանքավայրը, և արդյոք ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն կա ապագայի վերաբերյալ, պատասխանեց՝ քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի հետ միջպետական հարաբերություններ չունի, միջպետական հանձնաժողով չի ստեղծվել և պաշտոնապես սահմանազատում չի իրականացվել, այդ մասին խոսելը վաղ է:

Արդյոք ռուսական կողմը փորձում է հանքավայրի վերաբերյալ բարենպաստ պայմանավորվածություն ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ մեր հարցին, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Մեր` հայկական կոլեկտիվի մակարդակով այդ հարցերը չեն քննարկվել, թե ռուսական կողմն այնտեղ ինչ է փորձում անել` ես չեմ կարող մեկնաբանել»:

Ռուզաննա Գրիգորյանը վստահեցրեց, որ հանքն այժմ աշխատում է միայն ՀՀ տարածքում` մասնակի և սահմանափակ մասշտաբներով, ու  իրենք ամեն ինչ անում են դա պահպանելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ամենախոշոր ոսկու` Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

9 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

10 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

11 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

13 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

15 hours ago