

Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես- վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հավաքագրվել է 4,033,000 ՀՀ դրամ, որից 2․6 միլիոնը՝ աճուրդից, 1,433,000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից և նվիրաբերություններից։
Գինիների աճուրդն անցկացրել է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում աճուրդի մասնակիցներին, բոլոր գինարտադրողներին, Կոնգրես հյուրանոցին, Պապանինո հաուսին, Հիմնադրամի դեսպան Ամալյա Ակոպովային, սոմելյե Վլադ Խաչատրյանին և բոլոր մյուս մասնակիցներին աջակցության համար։
Նկարչուհի Գոհար Սարգսյանի օգնությամբ հյուրերը գինով արվեստի գործեր են արարել թղթի վրա։ Հաճելի միջավայրում գինի գնողներն իրենց ներդրումն են ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերության ֆոնդում՝ միաժամանակ ձեռք բերելով այն շուկայականից ցածր արժեքով։
Հիմնադրամի մարքեթինգի բաժինը հայտարարել է, որ այսուհետ հաճախ են լինելու Հիմնադրամի կողմից կազմակերպված տարաբնույթ միջոցառումներ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով։
Միջոցառումը կազմակերպիչներն անվանել էին «Կենաց», որը գրաբարի «կեանք» բառի սեռական հոլովն է՝ այս խորհրդանշական բառով ցանկանալով հարգանքի տուրք մատուցել բոլոր հերոսներին, նշելով որ պետք է ապրեցնենք, սիրենք մեր հայրենիքը՝ հանուն լուսավոր ու արի զոհված հերոսների կենաց (կյանքի) շարունակության։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…