«Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում ունենք կայուն լարված իրավիճակ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հիվանդացության նվազում դեռ չունենք, բայց կարևոր է, որ ունենք կայունացում։ Պետք է ասել, որ այն դրական թեստերի արդյունքները, որոնք գրանցվում են, դրանց մեջ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավականին մեծ է: Պայմանավորված մի շարք հանգամանքներով՝ անձինք ավելի ծանր են տանում հիվանդությունը: Այս պահին մենք ունենք ծավալված մոտ 2600 մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են: Բայց այս ռեսուրսը անսահմանափակ չէ, և մենք առաջիկայում ևս ունենք հնարավորություն ավելացնելու, բայց պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դրսում մնացած պացիենտներ չունենանք»,- հայտարարեց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հիվանդությունը ունի բավականին անկանխատեսելի ընթացք և ինչքան էլ մարդկանց հնարավոր լինի օգնություն տրամադրել, այնուամենայիվ, մենք ունենք գերծանր ընթացքի համամասնություն, և զգոնությունը, հիվանդության նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի բավականին լուրջ: Եվ սրանով է պայմանավորված պաստվաստման գործընթացի կարևորությունը։ Նախարարը նշեց, որ քովիդը բավականին լուրջ հիվանդություն է և մարդկանց վրա թողնում է դեռ չուսումնասիրված հետևանքներ: Եվ պատվաստումը կարող է կանխարգելել ու օգնել, որպեսզի մենք համաճարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…