Մարդ էնպես հարսանիք պետք է անի, որ մի ամբողջ ազգ՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ, երկիրը պատուհասած աղետը թողած, մենակ էտ մասին խոսի ու քննարկի։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու շքեղաշուք, դարակազմիկ հարսանիքը ևս մեկ անգամ փաստեց՝ «Ծառուկյանը գերհզոր մարդ է», «շրջապատի մարդ է», «հսկայական կարողության տեր» մարդ է ու նրա կազմակերպած հարսանիքներն էլ իրենց ճոխությամբ ոչ թե հավասարազոր են, այլ գերազանցում են աշխարհի երևելիների տոնած և դեռ տոնվելիք ամուսնական հանդիսությունները։ Ոմանք կասեն չտեսության ցուցադրություն, ոմանք էլ միաբերան կպնդեն՝ «դե, հզոր ա էլի Ծառուկյանը»։

Արդեն համացանցում տարածվել են արարողության ամենագեղեցիկ պահերը, ավելին՝ արդեն հասարակությունը մանրամասն տեղեկացվել է, թե քանի մարդ է մասնակցել արարողությանը,  հանդիսավարներին ու հրավիրված երգիչներին որքան գումար է վճարել «խոշոր սեփականատերը»։ Էլ չասենք, որ բոլորին մինչև հոգու խորքը ցնցել ու շլացրել է կես ժամանոց հրավառությունը և հսկայական տորթը։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ համապատասխանում է «Գագիկ Ծառուկյան անձնավորության» մասշտաբներին, իսկ «բարի մարդը» ո՛չ կաշկանդվելու, ո՛չ էլ իր ժողովրդից թաքցնելու բան ունի։

Սգակիր ժողովրդի կողքին միշտ սարի պես կանգնած կուսակցապետը դիսկոմֆորտ չի զգում այն մտքից, որ երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի  նախաշեմին և դեռ շարունակում են հողին հանձնել 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսներին, ինչի մասին այդքան սիրում են ճամարտակել և կուրծք ծեծել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջամարտիկները։

Դիցուք, Ծառուկյանի հնարավորությունները լայն են՝ և՛ հուժկու հանրահավաքներ է կազմակերպում, և՛ հուժկու հարսանիքներ։ «Հայրենիք-հայրենասիրություն-հայրենիքի փրկություն» գեղեցիկ ու վեհ գաղափարներ են, որոնցից կարելի է անսահմանափակ խոսել տեսախցիկների առաջ, բայց յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անելուց էլ պետք չի հրաժարվել, քանզի որդուդ կյանքում մեկ անգամ ես ամուսնացնում և պետք է էնպես տոնես, որ աշխարհը թնդա։ Իսկ Գագիկ Ծառուկյանի խիղճը մաքուր է՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վերջերս փոխանցված 100 մլն դրամը վկա։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

27 minutes ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

39 minutes ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

55 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

1 hour ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

2 hours ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

2 hours ago