Քաղաքականություն

Ավարտում եմ աշխատանքս Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Վերջերս բազմաթիվ զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի «ԱՏՕՄ» նախագծի և «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ կապված։

Այդ պատճառով որոշեցի նորից ակտիվացնել ֆեյսբուքյան էջս և բոլոր հետաքրքրվողներին միանգամից պատասխանել․

«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել եմ դեռ 2020թ․ հոկտեմբերի 1-ին։ Այդ պատճառով իրավասու չեմ համարում ինձ մեկնաբանություններ տալ հիմնադրամի վերջին ամիսների գործունեության վերաբերյալ։
Նախքան «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարվելս Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանից առաջարկություն եմ ստացել ղեկավարելու ԱՏՕՄ նախագիծը՝ առավել ևս, որ մասնակցել եմ «ԱՏՕՄ» հիմնադրամի գրանցմանը և նույնիսկ գրանցման փաստաթղթերում իրավաբանորեն նշված եմ եղել որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ցավոք սրտի, պատերազմը, դրան հաջորդած իրադրությունը և ՔՈՎԻԴ-ով վարակվելը հետաձգեց նախագծի՝ հայաստանյան գործունեության վերաբերյալ քննարկումները մինչև 2021թ․ գարուն։
Այս փուլում որոշեցի զբաղվել այլ գործունեությամբ, հետևաբար, ամենայն հարգանքով հանդերձ, նախընտրելի համարեցի հրաժարվել նաև այդ նախագծով համագործակցությունից։
Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցել ենք և ունենք շատ լավ հարաբերություններ։ Շնորհակալ եմ ավելի քան տասը տարվա վստահության և համատեղ աշխատանքի համար։ Այս պահին դադարել են ընդամենը աշխատանքային հարաբերությունները և որևէ ինտրիգ, կոնֆլիկտ, սկանդալ, լարվածություն պետք չէ փնտրել։

Հետևաբար՝ էթիկապես ճիշտ չեմ համարում մեկնաբանություններ տալ վերոգրյալ հարցերի վերաբերյալ։
Ընդամենը այսքանը )))

Արշակ Կարապետյան

Թիվ 1

Recent Posts

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

26 minutes ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

38 minutes ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

53 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

1 hour ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

1 hour ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

2 hours ago