Քաղաքականություն

Աշոտյանի հայտարարությունը պղծություն է. Վահագն Ալեքսանյան

«Մեզ դավաճանության մեջ մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել նրանով, որ զբաղվել է պետության թալանով, բանակի թալանով: Լկտիությունը այդ մարդկանց հասել է այն աստիճանի, որ ծաղրում են ՀՀ  վարչապետին՝ զինվորներին թարմ միրգ տալու համար, ասում են՝ ելակով է բանակ պահում: Եփած ցորենով պիտի երեւի պահեր». այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցույցում արձագանքելով լրագրողների հարցերին՝ այս մասին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորն ասաց՝ ինքը հիշում է, ինչպես էին նախկինները պահում բանակը. «Ես, լինելով ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորը կարծեմ, նաեւ ամենավերջինն եմ ավարտել ժամկետային ծառայությունս բանակում: Ներեցեք ինձ, բայց ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էին նախկինները պահում այն բանակը, որը պիտի պահեր մեր հողերը, ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էինք մենք ինչ-որ մարզական միջոցառումների գնալուց, պալիգոն կոչվածը գնալուց ժամերով կանգնում փողոցի մեջտեղը եւ սպասում, որպեսզի իրենց դարն ապրած մեքենաները վերջապես աշխատեն: Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես են այդ մարդիկ պահել այն բանակը, որը պիտի պահեր մեր հողերը»:

Խոսելով պատերազմի պատճառների մասին՝ այսօր երդմամբ պաշտոնը ստանձնած Ալեքսանյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկը. «2018-ին իր վարչապետ դառնալու ընտրության ժամանակ ԱԺ-ում Սերժ Սարգսյանը հայարարում էր, որ բանակցային գործընթացը փաստացի գտնվում է փակուղում: Ի՞նչ պետք է տեղի ունենար դրանից հետո, եթե ոչ պատերազմ, եթե նա ժառանգել էր փակուղում գտնվող հարց: Փակուղին չի կարող երբեք հավերժ շարունակվել»:

Ալեքսանյանը անդրադարձավ այն պնդմանը, թե նախկինները եթե նույնիսկ թալանել են բանակը, բայց ամեն դեպքում պահել են Արցախը։

«Կատարյալ հիմարություն է, հատկապես եթե չեմ սխալվում բանակում առանց մեկ օր ծառայելու փոխգնդապետի կոչում ստացած Աշոտյանն էր վերջերս նման հայտարարությամբ հանդես եկել, ինչը անձամբ համարում եմ պղծություն բանակի նկատմամբ»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց թիմից շատերը եթե նույնիսկ չեն ծառայել, ունեցել են օրենքով նախատեսված տարկետում, բայց լկտիություն չեն ունեցել փոխգնդապետի կոչում ստանալու:

Հարց հնչեց նաեւ, թե ով է մեղավոր Արցախի մեծ մասի կորստի եւ զոհերի համար. «Բնականաբար հիմնական մեղքի բաժնինն այն մարդկանցն է, ովքեր 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են…Ներկայիս իշխանությունը մեղավոր է նրանում, որ 2,5 տարում չի կարողացել բեկել ուժերի այն հարաբերակցությունը, որը ձեւավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»,- եզրափակեց նա:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

44 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago