

Հայրենասիրությունը, ազգային ինքնության պահպանումը և Հայաստանում ապրելու, արարելու ձգտումը տարիներ առաջ երգիչ Արսեն Գրիգորյանին բերեցին Հայաստան: Իսկ վերջին տարիների իրադարձությունները` ազգային և պետական անվտանգության սպառնալիքները, ներքաղաքական անկայունությունն ու պատերազմը, մշակութային ոլորտի լուրջ բացթողումները, հնարավոր է, երգչին բերեն ակտիվ քաղաքականություն: Իր կայացման ճանապարհին Հայաստանում ունեցած դժվարությունների ու ձեռքբերումների, երկրում կատարվող իրադարձությունների, ակտիվ քաղաքականություն գալու և առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների մասին «Արմենպրես»-ը զրուցել է երգիչ, հայ ժողովրդական երգերի մեկնաբան, «Գութան» ազգային երգի, պարի փառատոնի և ԱՐԱՐ հայ արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագրի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ:
Կյանք Հայաստանից դուրս, բայց՝ Հայաստանով
Արևմտյան Հայաստանի և Սիրիայի սահմանին գտնվող Ղամիշլի քաղաք գաղթած սասունցիների ընտանիքում եմ ծնվել: Իմ ամբողջ կյանքում Հայաստանի ու մայր հայրենիքի մասին մեր տանը խոսել ենք հուզմունքով, հպարտությամբ, ու վերադարձի մեծ սպասումով: Յոթ տարեկան էի, երբ Ղամիշլիից տեղափոխվեցինք Հասակե քաղաք, որտեղ ընդամենը 50 հայ ընտանիք էր ապրում, բայց ունեինք եկեղեցի, հայկական դպրոց ու միմյանց հետ սերտորեն կապված հայ համայնք:
Դպրոցում լավ էի սովորում ու դեռ այդ ժամանակից հակում ունեի դեպի արվեստն ու երաժշտությունը: Բայց այդ ամենը մի կողմ՝ ինձ համար ամենամեծ երազանքը, ձգտումն ու ապրելու իմաստը դարձել էր Հայաստան վերադառնալը: Գիտեի, որ վերադառնալու միակ հնարավորությունը Հայաստանում ուսումն էր, ուզում էի Կոնսերվատորիա ընդունվել: Դրա համար պետք է բարձր միավորներով ավարտեի դպրոցը, ու դա իմանալով՝ ամբողջ ներուժս ուղղել էի կրթությանը: Բայց իհարկե, արվեստի ու հատկապես երաժշտության նկատմամբ մեծ սերս էլ մեծանում էր օրեցօր:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…