

ԲԴԽ շենքի առջև «Հանուն Հանրապետության» կուսակցոնթյունն այսօր բողոքի ակցիա իրականացրեց։ Նորաստեղծ քաղաքական ուժի ղեկավար և ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում նշեց, որ նմանատիպ ակցիաները կարող են շարունակական լինել և կարող են իրականացվել և՛ Սահմանադրական դատարանի, և՛ Դատախազության, և Ազգային ժողովի շենքերի դիմաց, քանի որ թվարկված մարմինները հավասարապես պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար։
«Կարող ենք հավասարապես ասել, որ Մարտի 1-ի գործով կայացված որոշումները հանցավոր համաձայնության արդյունք են իրավապահների և դատական համակարգի միջև։ Չէր կարող Դատարանը միանձնյա այդպիսի որոշում կայացնել։ Եվ, ըստ էության, մենք հաստատապես կարող ենք ասել, որ ՍԴ որոշումը ևս ուղղակիորեն նախկինների ցանկության հետ, անձնապես Ռոբերտ Քոչարյանին պաշտպանության տակ վերցնելու մղումներով էր պայմանավորված, և ՍԴ-ն, որի երեք անդամներին ընտրել է նոր իշխանությունը։ Ես միակն եմ եղել, որ երեքի դեմ էլ արտահայտվել եմ»,- ասաց Բաբաջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Մարտի 1-ի գործով կայացվեց մի որոշում, որը ինքնին մեկ անգամ ևս տապալեց մեր երկրում սահմանադրական կարգը, և «ՍԴ-ն կանգնեց սահմանադրական կարգը տապալողի կողքին»։
«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, Ռոբերտ Քոչարյանը անձնապես և նրան սպասարկող նախկին պաշտոնյաները բոլորիս աչքի առջև տեղի ունեցած հանցագործությունը որոշեցին անմեղ հռչակել և իրենց դուրս դնել պատասխանատուների շրջանակից։ Մինչդեռ մենք լավ գիտենք, թե ինչ հանցավոր համաձայնությամբ է ժամանակին գործել իշխանությունը մաֆիայի, քրեաօլիգարխիայի և իրավապահների տանդեմով և համաձայնությամբ»,- շեշտեց կուսակցության առաջնորդը։
Բաբաջանյանը նկատեց՝ 1997 թվականից Հայաստանի դատական համակարգը ծառայել է մաֆիային, գողապետությանը և այն մարդկանց, որ այդ շրջանում մեր ճակատագիրն են որոշել։ Հասարակությունը չի կարող հաշտ լինել այսպիսի դատական իշխանության հետ։
«Որևէ մեկի մտքով չանցի (Ռոբերտ Քոչարյանից մինչև ամենավերջին ստրուկը, որ շրջապատում է Ռոբերտ Քոչարյանին և նրա խմբին), որ կարող է մեզ մոռացնել տա Մարտի 1-ը։ Ծործորակը կտեսնեն նրանք, ում թվում է, թե մենք կարող ենք մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել Մարտի 1-ին»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ ներողություն է խնդրում Մարտի 1-ի զոհերից և նրանց հարազատներից։
Քրիստինե Հովսեփյան
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…