

«Մարտի 1-ին արված հայտարարությունը, որ Օնիկ Գասպարյանը և ԳՇ գեներալները Սերժ Սարգսյանի հրահանգով են արել հայտնի հայտարարությունը, ոչ մի ապացույց չի ներկայացվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
«Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, հերքում է Օնիկ Գասպարյանը, հետևաբար իմ մոտեցումը հետևյալն է՝ Փաշինյանի մարտի 1-ին արված հայտարարությունն առ այն, որ Օնիկ Գասպարյանը և ԳՇ գեներալները Սերժ Սարգսյանի հրահանգով են գրել, ստորագրել այդ փաստաթուղթը, մինչ օրս ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Մարդկանց մեղադրում են և փորձում վարկաբեկել այն ժամանակ, երբ այդ մարդկանց հետ էլ ճանապարհ չունեն անցնելու։ Ո՞նց եղավ, որ հենց իրարից բաժանվում են, սկսում են իրար մասին ասել ինչ-որ բաներ, որոնց վերաբերյալ հանրությունը որևէ ապացույց չունի»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը չի պատրաստվում ծանոթանալ ԱԽ նիստի արձանագրությանը, քանի որ այն չի կարող հրապարակել:
«Ես առաջարկել եմ հրապարակել դա: Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետեւ դրա իրավունք ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ կարող դրանից հետո հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետեւաբար ինքն էլ պետք է ապացուցի հրապարակայնորեն, որ ինքն է ճիշտ ասել, ոչ թե Օնիկ Գասպարյանը»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…