ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
“Ժողովուրդ” թերթը, առանց հավուր պատշաճի ճշտումներ կատարելու, այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե դատախազությունն ինչ֊որ օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել մասնավոր խուզարկուական գործունեության թույլատրման մասին, ինչով, իբր, ստեղծվում է մարդկանց մասնավոր կյանքում “քիթը մտցնողների” միություն։
Տեղեկատվությունը իրականության հետ որևէ կապ չունի։ Դատախազությունը նման օրենքի նախագիծ չի մշակել։ Թերթն իր երևակայությունը զարգացրել է՝ հավանաբար ընդամենը որպես օրենքի նախագծի հեղինակ՝ կարդալով Արթուր Դավթյան անունը՝ (իրականում խոսքը պատգամավորի մասին է) այդպիով ակամա մատնելով ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ ունեցած ընգծված մտասևեռումն ու ցանկացած առիթով նրան թիրախավորելու մոլուցքը։ Քանի որ այս առումով արդեն անիմաստ է “Ժողովուրդ” ֊ին որևէ բան ասել, ուղղակի կոչ ենք անում նման ապատեղեկատվությունը “copy-past” ռեժիմով տիրաժավորելուն սովորած մեր լրատվամիջոցներին վերահրապարակումից առաջ գոնե ստուգել դրա իսկությունը։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…