Քաղաքականություն
16.04.2021

Ի պատիվ Հայաստանի նախագահի՝ պաշտոնական ընթրիք Վրաստանի նախագահի նստավայրում

Ի պատիվ Հայաստանի նախագահի՝ պաշտոնական ընթրիք Վրաստանի նախագահի նստավայրում

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի՝ Վրաստանի նախագահի նստավայրում ապրիլի 15-ի երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարներին:

Հայաստանի նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է, որ անչափ հաճելի է գտնվել հարևան և բարեկամ Վրաստանում: Արմեն Սարգսյանի խոսքով՝ դարերի խորքից եկող հայ-վրացական հարաբերությունները պայմանավորված են մի կողմից՝ մեր ազգերի ստեղծարար ոգով, հոգևոր ու մշակութային ընդհանրություններով, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկու քրիստոնյա ժողովուրդների՝ սեփական ինքնությունը պահպանելու և տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու անհրաժեշտությամբ:

«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ հարստություն են, որը պետք է գնահատել, պահպանել ու փոխանցել սերունդներին,– ասել է Հայաստանի նախագահը: -Այսօր էլ մեզ միավորող պատմական, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունները և համանման արժեհամակարգով ապագայի վերաբերյալ տեսլականն ամուր հիմք են ամենատարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերությունները նոր նախաձեռնություններով համալրելու համար:

Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ Վրաստանում բնակվող հայ համայնքին, որը հանդիսանալով վրաց հասարակության ներդաշնակ բաղկացուցիչ մասը և իր ներդրումն ունենալով Վրաստանի զարգացման գործում, միաժամանակ ամուր կամուրջ է Հայաստանի և Վրաստանի միջև:

Այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա ձեռքբերումների պահպանումը, զարգացումն ու խորացումը ենթադրում են ամենօրյա հետևողական աշխատանք և ջանքեր բոլոր ուղղություններով: Եվ մենք, որպես Հայաստանի և Վրաստանի նախագահներ, անշուշտ, պետք է հետամուտ լինենք և մեր համեստ ներդրումն ունենանք այս գործում»: 

Լրահոս
Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
14:42
Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել
14:29
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել
ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը
14:16
ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը
0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը.  Փաշինյան
13:57
0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով
13:38
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
13:21
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները
13:07
Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները
Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը
12:56
Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը
Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր
12:39
Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր
Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը
12:18
Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը
Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից
11:53
Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից
Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները
11:40
Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները
«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի
11:17
«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի
Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան
11:00
Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան
«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում
10:37
«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում