Քաղաքականություն

Մենք 44 օր կռվում էինք՝ հաղթելու համար, 44 օր ընկնում՝ հաղթելու համար. Արփինե Դավոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ԱԺ-ում անդրադարձավ ընդդիմադիր գործընկերների ելույթներին:

Դավոյանը մասնավորապես խոսեց ԼՀԿ պատգամավորներ Տարոն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի ելույթների մասին:

«Երեկ մեր գործընկեր Տարոն Սիմոնյանը ելույթ ունեցավ և հեղինակային խոսքեր ասեց, ուզում եմ ասել՝ պարոն Սիմոնյան, հավատացեք՝ մենք գնահատում ենք Ձեր ինտելեկտուալ կարողությունները, բայց դա Ձեզ իրավունք չի տալիս այս ամբիոնից հանդես գալ ուսումնադաստիարակչական, բարոյախրատական ելույթներով։ Դուք դա պետք է օգտագործեք Ձեր նեղ շրջապատում, հետո նոր ուրիշներին սովորեցնեք ճիշտ ապրել։ Կիրառեք Ձեր բացառիկ հմտությունները Ձեր խմբակցությունում: Սիմոնյանն ասաց, որ մենք ասում էինք՝ 44 օր հաղթելու ենք, բայց չհաղթեցինք: Մենք 44 օր կռվում էինք՝ հաղթելու համար, 44 օր ընկնում էինք՝ հաղթելու համար, ընկնում էին սպան, զինվորը, գյուղացին, դասախոսը, բժիշկը, հացթուխը. դուք դա չհասկացաք, ցավոք: Ցավում եմ, որ այս դահլիճում երկու օրվա քննարկումներից և վարչապետի խոսքից այս մարդկանց մոտ տպավորվեցին միայն ծափահարությունները, և ծափահարությունները որակեցին ինքնաոչնչացմանը և պարտությանն ուղղած ծափահարություններ: Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ ծափահարում էին, որպեսզի նախընտրական ցուցակում լավ տեղ ունենան: Երևի դուք ձեր նախընտրական ցուցակը կազմում եք ծափահարություններով, ունեք նման փորձ և պրոեկտում եք ձեր անհաջող, ծիծաղելի փորձերը մեզ վրա: Դա էլ է ձեր սնանկության մասին խոսում: Ծափերը հնչեցին վաղվա Հայաստանին և մեր լուսաբացին»,- եզրափակեց Դավոյանը:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

16 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago