Քաղաքականություն

Հայաստանի առողջապահական բյուջեն վերջին 2-3 տարվա ընթացքում 30 տոկոս աճ է գրանցել. նախարար

Ճգնաժամային կառավարմանը զուգահեռ, իրականացվել են մեր բոլոր ծրագրային պարտավորությունները, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Նախարարի խոսքով՝ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանի առողջապահական բյուջեն 30 տոկոս աճ է գրանցել: «Սա նշանակում է, որ ավելացել են շահառուների խմբերը, նաև՝ ներմուծվել են նոր ծառայություններ»,- ասաց Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ մինչև 18 տարեկան երեխաների բուժօգնությունն իրականացվում է պետության հաշվին: «Մի շարք հիվանդությունների բուժումը, վիրահատությունները, որ մեր քաղաքացիների համար անհասանելի էին, այսօր հասանելի են: Մեր առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներն ունենում են վիրահատության կարիք, որ արժեն 3-4 մլն դրամ: Մի քանի տարի առաջ դրանք անհաս երազանք էին, որ նրանք կարող են իրենց թույլ տալ, այսօր հասանելի են մեր քաղաքացիներին》,֊նշեց նախարարը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մարզային կարողությունները զարգացնելու առումով իրականացվել են խոշոր ներդրումներ, բուժհաստատությունները զինվել են նոր սարքավորումներով: «Բժշկական կենտրոնների հզորացման ներդրումները շարունակվելու են»,- վստահեցրեց նա:

Թիվ 1

Recent Posts

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

29 minutes ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

2 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

17 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

21 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

21 hours ago