Լրահոս 24/7

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը

Շուրջ 40 վարորդներ փակել են դեպի Սոթքի հանք տանող ճանապարհը, ինչպես նաև Սոթք-Արարատ երկաթուղու ճյուղը, որով  հանքից հանքաքարը տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա։ Նրանք գործատուից պահանջում են աշխատանքի դիմաց գործարքային-բոնուսային վճարման ձևը փոխել ֆիքսված աշխատավարձով։

Ընկերության ղեկավարությունը հանդիպում է անցկացրել գործադուլավորների հետ և առաջարկել է գործադուլը դադարեցնել, վերադառնալ աշխատանքի և ընկերության տնտեսական և վարչական հնարավորությունների շրջանակում քննարկել նրանց բողոքն ու պահանջը: Սակայն աշխատակիցները չհամաձայնվելով փոխզիջմանը,  ղեկավարությանը վերջնագիր ներկայացրեցին` ֆիքսել աշխատավարձերը (Net) 500,000 դրամի չափով անկախ  աշխատանքի ծավալներից ։

Հարկ է նշել, որ ընկերության կանոնակարգի համաձայն կիրառվում է մասնակի բոնուսային համակարգ։  Վարորդը, ֆիքսված աշխատավարձից բացի, բոնուսը  ստանում է ըստ իրականացված փոխադրումների ծավալի՝   (տոննա / կիլոմետր) հարաբերակցությամբ: Այս կապակցությամբ ընկերությունն անհրաժեշտ է համարում տրամադրել իր բացատրությունները.

  1. Գործատուի կողմից չորս ամիս աշխատավարձերը չվճարելու վերաբերյալ աշխատողների բողոքները հիմնավորված չեն: Ընկերությունն աշխատողների աշխատավարձերի վճարման պարտք չունի:
  2. Յուրաքանչյուր աշխատող ֆիքսված աշխատավարձին գումարած ստանում է գործարքային-բոնուսային աշխատավարձ՝ փաստացի իրականացված ծավալներին համապատասխան։

Ընկերության ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել չարտոնված գործադուլը և կառուցողական երկխոսության շրջանակներում քննարկել իրավիճակի կարգավորման ուղիները:

 Հետագա պարապուրդի դեպքում, արտադրության կաթվածի պատճառով ընկերությունը ստիպված կլինի դադարեցնել արտադրական գործունեությունը Սոթքում և Արարատի ֆաբրիկայում և ամբողջ աշխատակազմին ուղարկել չվճարվող պարապուրդի:

Սոթքի հանքի վարորդների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և էական վնաս են հասցնում ընկերության արտադրական գործընթացին, ստրատեգիական գործընկեր-փոխադրող «Հարավ-կովկասյան երկաթուղուն», որը Սոթքից հանքաքարը տեղափոխում է Արարատ, աշխատողներին, տեղի համայնքներին և ՀՀ պետական բյուջեին:

Ընկերության ղեկավարությունը նախազգուշացնում է, որ ապօրինի գործադուլի նախաձեռնողները պատասխանատվության կենթարկվեն ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրերի, և այլ նորմատիվ ակտերի շրջանակում:

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան: Ընկերությունը խոշոր գործատու է ՝ ապահովելով 1200 աշխատատեղ Գեղարքունիքի և Արարատի մարզերում: Ընկերության ներդրումները գերազանցում են 350 միլիոն դոլարը։

Թիվ 1

Recent Posts

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

19 minutes ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

31 minutes ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

46 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

1 hour ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

1 hour ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

2 hours ago