Քաղաքականություն

Ում համար աբսուրդ, ում համար՝ քաղաքական և գաղափարական ընտրություններ ունենալու նախապայման

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու։ Նախագահը նման որոշման է հանգել մի շարք գործոններ հաշվի առնելով, այդ թվում մատնանշելով այն, որ օրենքն ընդունվել է միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայն է Արմեն Սարգսյանի հետ՝ «Իմ քայլը» միանձնյա է ընդունել ռեյտինգային ընտրակարգը սովորական համամասնականով փոխարինելու նախագիծը։ Նա հույս հայտնեց, որ իշխող ուժը այնքան խելամտություն կդրսևորի, որ Ընտրական օրենսգրքի այլ փոփոխությունների չի գնա։

«Ըստ բոլոր հաշվարկների՝ Փաշինյանը պետք է ամսի 25-26-ին հրաժարական տա։ Այսինքն, դա կնշանակի՝ ԸՕ փոփոխություն, երբ արդեն վարչապետը հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է»,- ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

Գորգիսյանի խոսքով՝ ԸՕ-ն փոխել, երբ արդեն ընտրական պրոցեսն է սկսել, խնդրահարույց է։ Պատգամավորը շեշտեց՝ այս փուլում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելը ոչ մի կապ չունի ընտրական բարեփոխումների հետ, և ոչ մի կապ չունի երկրի շահի հետ։ 

Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի՝ օրենքը չստորագրելու մասին որոշումը ոմանք գոհունակությամբ են ընդունել, իսկ որոշ արտախորհրդարանական ուժերի շրջանում  դժգոհություն է առաջացրել։ Վերջինները հանդես են եկել հակադարձ հայտարարությամբ՝ ընդգծելով ընտրություններից առաջ ընտրական բարեփոխումներն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ, հորդորելով նախագահին ստորագրել օրենսդրական փաթեթը։

Ուշագրավ է, որ Գևորգ Գորգիսյանն աբսուրդ է համարում Ընտրական օրենսգրքի այլ բարեփոխումների մասին հնարավոր խոսակցությունները, իսկ «Արդարություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Հայ կառուցողական» և այլ կուսակցություններ կոչ են անում Ազգային ժողովին՝ օր առաջ ընդունել Ընտրական օրենսգրքի, Քրեական օրենսգրքի և հարակից փոփոխությունների փաթեթը, քանզի առաջիկա ընտրություններում կուսակցությունները քաղաքական և գաղափարական մրցակցության խթանման համար կարևորում են անցողիկ շեմի և ընտրական գրավի նվազեցումը, նախընտրական քարոզչության կանոնների հստակեցումը, նախընտրական քարոզչության ֆինանսավորման կարգի հստակեցումն ու ապահովումը, վարչական ռեսուրսի սահմանումն ու չարաշահման արգելումը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

17 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

20 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

50 minutes ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

1 hour ago

Կառավարությունը 2 միլիարդ դրամի շահութաբաժին է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…

2 hours ago

«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ողջունել է երեկ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները:…

2 hours ago