Քաղաքականություն
19.04.2021

Օրեր առաջ Ադրբեջանում սովորական ֆաշիզմի ցուցադրություն էր. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում

Օրեր առաջ Ադրբեջանում սովորական ֆաշիզմի ցուցադրություն էր. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Մեկնարկին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Բաքվում բացված «պուրակի» մասին՝ դա որակելով սովորական ֆաշիզմ։ Իր ելույթում, մասնավորապես, Զոհրաբյանն ասել է.

«Հարգելի խորհրդարան, օրեր առաջ Ադրբեջանում սովորական ֆաշիզմի ցուցադրություն էր՝ Բաքվում բացվել էր Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմավարի ցուցահանդես։ Ալիևը հպարտորեն քայլում էր սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, իսկ ադրբեջանցի երեխաներն ատելության դասընթացներ էին անցնում՝ հայ զինվորների մանեկենների վրա զվարճանալով։ Ու այս ամենը տեղի է ունենում ԵԽ անդամ երկրում՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։

Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը պղծում է Արցախի բազմադարյան մշակութային կոթողները, ավիրում է դարավոր սրբատեղիներն ու խաչքարերը, հայկական եկեղեցիների վրայից Ալիևն իր կնոջ հետ անձամբ է հրահանգում մաքրել հայկականության բոլոր հետքերը։ Արցախյան պատերազմից վեց ամիս անց պատերազմի հումանիտար հետևանքներն աղետալի են՝ հարյուրավոր ռազմագերիներ, ամեն օր պղծվող սրբավայրեր, իրենց տունը կորցրած հազարավոր արցախցիներ։

Ես ուզում եմ հարց ուղղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ձեր մտքով չի՞ անցնում այցելել Բաքու և տեսնել, թե Բաքվի բանտերում ինչ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները։ Գերեվարված հայ ռազմագերիներին  սպանում են: Դուք ուզում եք, որ բոլորին սպանե՞ն:

Ես ուզում եմ հարցնել մեր Վեհաժողովին՝ դուք հիշո՞ւմ եք, որ մեր հանցավոր անգործության պատճառով Ադրբեջանը հողին հավասարեցրեց և ռազմական պոլիգոնի վերածեց միջնադարյան այնպիսի մշակութային կոթող, ինչպիսին  Ջուղայի հին գերեզմանոցի խաչքարերն էին։

Ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն և այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ, որտեղ ամեն օր հողին է հավասարեցվում հայկական մշակույթի մի կոթող։ Ես կոչ եմ անում Մարդու իրավունքների հանձնակատարին այցելել Բաքու և տեսնել, թե ինչ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները։

Ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին օգտագործել իր բոլոր լծակները, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին»,- ասել է Զոհրաբյանը։

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան