

Օրերս այցելել եմ Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածի թունաքիմիկատների գերեզմանոց, նույն զգացողությունն ունեցա, ինչ ունեցել եմ երկու տարի առաջ: Իմ ու ընկերոջս ամբողջ մարմնով մեկ քոր էր բռնել, և մեր գիտակցությունը շատ վատ էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Ես երկու տարի խոսում եմ թունաքիմիկատների գերեզմանոցի մասին:
Ուսումնասիրեք, թե այդ ԴԴՏ թունաքիմիկատը ինչքան վտանգավոր է, այն ուռուցքածին է, մեռելածին է: 5 մլն եվրո փող էր եկել այդ թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու համար, բայց երկու տարի է լսում եմ, որ մոտ 400 հազար եվրո կամաց-կամաց ծախսվել է եւ ընդհանուր առմամբ, այնտեղ փորձարկումներ են անում: Եվս 5 տարի հետո այդ 5 մլն եվրոյից ոչինչ չի մնա, իսկ թունաքիմիկատը կշարունակի թունավորել Երեւանն ու Հայաստանը»,-ասաց նա:
Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Ցավոք այս թեմաները երկար տարիներ անտեսված էին, ԵՄ ծրագիրը առնչվում է կենցաղային վտանգավոր թափոններին, իսկ ձեր նշածը ոչ կենցաղային թափոնների մասին է: Ձեր նշած թափոններով պետք է այլ գերատեսչություն զբաղվի, դա մեր ոլորտը չի, մեր անելիքը չի»:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…