Գևորգ Պապոյանն անդրադարձավ տնտեսական աճի տեմպերին, իրականացված ծրագրերին

Ապրիլի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտնեց նման տեսակետ.

« Նախ ուզում եմ նշել, որ ի հեճուկս այն գնահատականների, թե 2020-ը Հայաստանը փակելու է շատ բարձր երկնիշ տնտեսական անկումով` իրականությունն այլ է. կորոնավիրուսին եւ պատերազմին զուգընթաց տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում: Ընդ որում, առանձին ամիսներին, հատկապես դեկտեմբերին, մենք նկատում էինք դրական դինամիկա: Պետք է զուգահեռաբար նշել, որ կորոնավիրուսը ոչ միայն մարտահրավեր է եղել տնտեսությանը, այլ առանձին ճյուղերի համար եղել է հնարավորություն, եւ արձանագրվել են բավականին լավ ցուցանիշներ: Օրինակ` հագուստի արտադրությունն աճել է 4.3 տոկոսով, քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրությունը` 23.6 տոկոսով, պատրաստի մետաղական արտադրատեսակներինը` 20.6 տոկոսով, էլեկտրական սարքավորումներինը` 22 տոկոսից ավելի, կահույքի արտադրությունը` 13.7 տոկոսով: Սրան զուգահեռ մենք ունեցել ենք նաեւ մի շարք ոլորտներում արտահանման աճ, որը նույնպես կորոնավիրուսի ստեղծած հնարավորություններից օգտվելու արդյունք է: Մասնավորապես, կենդանական ծագման արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան 50 տոկոսով,  բուսական ծագման արտադրանքինը` 27 տոկոսից ավելի, հանքահումքային  արտադրատեսակների դեպքում` 11 տոկոսից ավելի, քիմիական որոշ իրերի դեպքում` 16.3 տոկոս, կոշիկի դեպքում` 15 տոկոսից ավելի»:

Պապոյանը նաեւ նշեց, որ 2020-ի ընթացքում Կառավարությունն իրականացրել է ավելի քան 200 մլրդ դրամի աջակցության ծրագրեր եւ՛ ֆիզիկական անձանց, եւ՛ կազմակերպությունների, բիզնեսի համար: «Այդ աջակցության ծրագրերի պատճառով ու հետեւանքով է նաեւ, որ Հայաստանում մենք գրեթե չենք ունեցել մակրոտնտեսական խնդիրներ եւ պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, որն արտահայտվել է պատերազմից հետո եվրոբոնդերի թողարկմամբ: Այն աննախադեպ ցածր է եղել Հայաստանի ողջ պատմության համար` 3.6 տոկոս»,-ասաց նա: Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում ունեցել ենք 5.7 տոկոսանոց թողարկումներ:

Գեւորգ Պապոյանի խոսքով` հունվար-փետրվար ամիսներին հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ ավելացել են եւ պլանավորածից 8 տոկոսով ավելի են:  «2019-ի համեմատ մենք ունենք բավականին լավ ցուցանիշ: Սա նույնպես ցույց է տալիս, որ տնտեսությությունն արագ տեմպերով վերականգնվում»,-ասաց պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

48 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

57 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

1 hour ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago