

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, առաջարկել է քննարկել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Կարևորելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ու իրականացված նախագծերը՝ նախարարը համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ ստեղծելու առաջարկ է արել:
Կիշան Դան Դեվալին շնորհավորել է նախարարին՝ Հայաստանի անվտանգության և զարգացման տեսանկյունից կարևոր, նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամությունը, պատմամշակութային սերտ կապերը արդյունավետ համագործակցության հիմք են հանդիսանում:
Կողմերը կարծիքներ են փոխանակել գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ՝ շեշտելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…