

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սիրտը «Զանգեզուրի միջանցք» է ուզում, «101 տարի անց Զանգեզուր վերադառնալ է երազում», ուստի վերջինս, այլևս բացահայտ, անցել է սպառնալիքների և հոխորտանքների։
«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին։ Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե ուզում է, մենք այդ հարցը ավելի հեշտ կլուծենք, եթե չի ուզում, մենք դա կլուծենք ուժով»,- ասել է ժամանակակից Հիտլերը կամ Սադդամը՝ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ։
Բռնապետի սպառնալիքները վկայում են, որ ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող բանակցություններում ադրբեջանական կողմը փորձում է ճնշումներ գործադրել և հասնել իր համար ձեռնտու պայմանների և Զանգեզուրի միջանքի ստեղծման, որի մասին չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Ըստ էության, ռազմագերիների հայրենադարձման հետաձգումն էլ ենթադրելի է, որ կապված է այս գործընթացների հետ։
Հայկական կողմից Ալիևի ռազմատենչ հայտարարություններին արձագանքել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները։ Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։ Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը»,- ասել է խոսնակը՝ ընդգծելով՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նույնպես անդրադարձել է Ալիևի՝ հայությանն ուղղված սպառնալիքներին։ Նա նշել է, որ հակառակորդ երկրի նախագահի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, որը պարունակում է միջազգային իրավունքով բացարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ։
Իսկ եթե վերանանք այն բոլոր ուղղորդված հայհոյախառն վանկարկումներից, որ այսօր Սյունիքում հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ապա կարող ենք ասել՝ հայ ժողովուրդը և, մասնավորապես, սյունեցին թևաթափ է, բայց վճռական է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և պատրաստ է նույնիսկ զենքով հակադարձելու թշնամու հեռահար ծրագրերին, պարզապես այսրոպեական ազգային առաջնահերթություն է համախմբվելը և առաջիկա մարտահրավերներին բռունցքված դիմագրավելը, քանզի հայրենիքի կորուստը վեր է ներկուսակցական շահերից։
Քրիստինե Հովսեփյան
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…