ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Սյունիքի մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է վարչապետը։
«Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին»,- տեղեկացրել է վարչապետը։














