

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընդգծել է՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումն այլընտրանք չունի։
«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն։ Ես արդեն 15 տարի է՝ համոզմունք եմ հայտնում, որ մեր երկրները պետք է համատեղ բարգավաճեն»,- հայտարարել է կուսակցապետը՝ շեշտելով, որ նրանք, ովքեր Հայաստանում հակառուսական գործունեությամբ են զբաղվում, նրանք նաև հակահայկական գործունեությամբ են զբաղվում և մեր երկրի թշնամիներն են։
Հատկանշական է, որ Ծառուկյանը հենց այս ժամանակահատվածն է ընտրել բարեկամներին այցելելու և իր անմնացորդ նվիրումն ու հավատարմությունը վերահաստատելու համար, ասելու, որ հնազանդ է, հնազանդ է, ու էլի հնազանդ է։
ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակների «սթափեցնող» քվեարկությունից հետո, որ ավելի ճիշտ թարս ապտակի էֆեկտ ունեցավ հայերիս համար, «հզոր մարդն» աճապարել է Ռուսաստանի դեսպանի մոտ՝ անձամբ հավաստիացնելու, որ կատարվածի մեջ իրենք արտառոց ոչինչ չեն տեսնում, պարզաբանումների կարիք չկա, ավելին՝ ով կտեսնի, նա ազգի թշնամի է ու դավաճան։ Իսկ ԵԽԽՎ-ում ԲՀԿ պատգամավորները պետք է հանդես գային ելույթներով, քանզի իրենց պարտավորություններն էին կատարում, բայց չեն մոռացել՝ խոսել են նաև Նավալնուց։
Ասել է, թե՝ Գագիկ Ծառուկյանը, որ խորհրադարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդն է, Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները համարում է խիստ օրինաչափ, եթե անգամ դրանք ակնհայտ ադրբեջանամետ են, հակասում են հայ ժողովրդի շահերին, երբեմն նույնիսկ՝ բացահայտ վնասում։
Չգիտեմ՝ ո՞ր մեղքի համար է հայ ժողովուրդն արժանացել այսպիսի քաղաքական այրերի և կուսակցությունների բազմազանության, սակայն հստակ է մի բան՝ Գագիկ Ծառուկյանը հավակնում է դառնալ ՀՀ վարչապետ և առաջնորդել Հայաստանը դեպի «բարգավաճ ապագա»։
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…