

Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը Սյունիքի մարզում է:
ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի տնօրենի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության մասնակցությամբ ծրագրի «Ֆինանսական մասնակցային մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների կողմից ներկայացված դրամաշնորհային, ինչպես նաև տնային տնտեսությունների կողմից ներկայացված փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի հաղթող հայտատուներին դրամաշնորհներ են հանձնվում։
Տնային տնտեսությունների կողմից ներկայացված փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի համար սահմանված են մինչև 700․000 ՀՀ դրամ։ Ներկայացվել են հարյուրավոր ծրագրեր՝ անասնապահությունից մինչև այգեգործություն, ջերմոցային տնտեսություններից մինչև մեղվապահություն։
Ծրագրերը գնահատվել են գնահատող աշխատանքային խմբի կողմից, որի կազմում եղել են Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, կրթական, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետներ, ինչպես նաև անկախ փորձագետներ։
Մեղրի և Ագարակ քաղաքներից 181 տնային տնտեսություններից ստացվել էին բիզնես-ծրագրեր, որոնցից ֆինանսական աջակցություն են ստացել 79-ը։
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման , ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:
Ծրագրի նպատակն է նաև երկարաժամկետ կտրվածքով նպաստել Հարավային Կովկասի կենսաբազմազանության պահպանմանը՝ առանց բացասական ազդեցություն թողնելու գյուղական համայնքների բնակչության եկամտի և կենսամակարդակի վրա:
Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում:
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…